10 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պատերազմ է /տեսանյութ/

Ապրիլյան պատերազմի առաջին իսկ օրից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս, ռեժիսոր Զեփյուռ Սարդարյանը իր մեջ զգաց սահմանին լինելու  և առաջնագծում զինվորի կողքին մարտնչելու պատրաստակամություն: Զեփյուռն էլ զինվոր դարձավ ու առաջնագծում մնաց 41 օր: Այսօր Զեփյուռ Սարդարյանը հիշելու շատ բան ունի: «Պատերազմը արդեն 25 տարի է շարունակվում է և քանի դեռ մատղաշ կյանքեր ենք […]

Ով կփոխարինի Դավիթ Հարությունյանին

Կառավարությունում Դավիթ Հարությունյանին կփոխարինի Վահե Ստեփանյանը։ Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պարտականությունները ժամանակավորապես կդրվի Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Վահե Ստեփանյանի վրա։

«Հյուսիս-հարավ» ու հայ-չինարեն բառարան

Նախորդ տարվա  հունիսից մեկնարկել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 3-ի Թալին-Գյումրի ճանապարհի Թալին-Լանջիկ (18,7 կմ) և Լանջիկ-Գյումրի (27,5 կմ) ճանապարհահատվածների շինարարական աշխատանքները: Այս հատվածում աշխատանքները կազմակերպելու համար  Մարալիկ քաղաքի մոտ  փոքր թաղամաս  հիմնվեց,  որտեղ ապրում են շինարարաները: Նշենք, որ նրանց մեծ մասը  չինացիներ են, ճանապարահաշինարարների ղեկավարները` ևս:        Լանջիկ գյուղի մոտ […]

Պաշտոնանկություն

ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասում ժամկետային երեք զինծառայողների ջրահեղձման դեպքից հետո զորամասի պաշտոնատար անձինք ենթարկվել են տույժի, եղել է նաև  պաշտոնանկություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը. փոխանցում է panorama.am-ը: Նրա խոսքերով՝ պաշտոնից հեռացվել են զորամասի հրամանատարն ու երկու տեղակալները, իսկ մի շարք զինծառայողներ […]

Առաջարկվում է ԱԺ աշխատակազմի ղեկավարի աշխատավարձը բարձրացնել

Ազգային ժողովի Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը քննարկում է Կառավարության կազմում առաջարկվող կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ նախագիծը: Արդարադատության փոխնախարար, հիմնական զեկուցող Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ առաջարկվում է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը դարձնել հայեցողական, այսինքն` հանել նախարարի պաշտոնը: Փոխնախարարը հայտնեց, որ այդ պաշտոնն զբաղեցնողի աշխատավարձի գործակիցն առաջրկվում է թողնել նույնը: Հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ, ԱԺ աշխատակազմի նախկին […]

Երեխաների նկատմամբ բռնության դեպքերի թիվը նվազել է

2017թ-ի 4 ամիսների ընթացքում հանրապետությունում երեխաների նկատմամբ գրանցվել է 59 բռնության դեպք. այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը: Նրա խոսքով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 71 դեպք: Անցած չորս ամիսներին գրանցվել է սեռական բռնության 24 դեպք՝ նախորդ տարվա 34-ի փոխարեն:  Ընտանեկան բռնության դեպքերը եղել […]

Ազատվել է աշխատանքից

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Նունե Խաչատրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալի պաշտոնից. տեղեկանում ենք gov.am-ից։ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Նունե Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-ասվում է վարչապետի որոշման մեջ։

Սփյուռքը պետք է բարձրացնի Արցախի հարցը. ՌԱԿ ատենապետ

«Մենք մտածումներ ու փափագ ունենք Արցախի հետ կապված»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռամկավարական ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ, Բուենոս Այրես նահանգի Ներկայացուցիչների Պալատի նախկին պատգամավոր  Սերխիո  Նահապետյանը: Նահապետյանը նշեց, որ սփյուռքը փորձելու է միջազգային ատյաններում բարձրացնել Արցախի ճանաչման հարցը: «Մենք երազում ենք միասնական Հայաստանի մասին, բայց պետքը պտուղը կամաց-կամաց հասունանա»,-ընդգծեց Սերխիո Նահապետյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Բավրայի մաքսակետի պետին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ կաշառք ստանալու, կաշառք տալու, կաշառքի միջնորդության և առևտրային կաշառք ստանալու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել են ՀՀ ԿԱ ՊԵԿ Բավրայի մաքսակետի պետ Ե. Մ.-ն ու մաքսային միջնորդական /բրոքերական/ ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրեն Ա. Է.-ն: Նախապատրաստված նյութերի համաձայն, մի շարք կազմակերպությունների տնօրեններ, աշխատակիցներ և ֆիզիկական անձինք, մաքսային […]

Շատ լուրջ մարտահրավեր իշխանության ու հասարակության համար (տեսանյութ)

Սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանը գտնում է, որ խորհրդարանական կառավարման ձևի մեջ Հայաստանի համար կարևոր է այն, որ նախագահն այլևս հասարակության կողմից չի ընտրվելու: «Գործադիր իշխանությունըւ ձևավորվում է խորհրդարանի կողմից քաղաքական մեծամասնություն ունեցող ուժի կողմից: Սա երկրորդ կարևոր փոփոխությունն է»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց նա: Սահմանադրագետն ընդգծեց, որ շատ է ասվում, թե նախագահն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի