03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Փնտրո՞ւմ եք, թե էնքան որ մեզնից բրախե՞նք. քննարկում Աժ-ում

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի» նախագիծը: Հիշեցնենք՝ խոսքը 24 կազմակերպությունների մասնավորեցման մասին է: Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ասաց, որ նպատակն այդ կազմակերպությունների, այդ թվում մի քանի բուժհաստատությունների վիճակի լավացմանն է ուղղված, եթե սա չարվի, ապա կունենանք մի քիչ ավելի շատ շահույթ ապահովող կազմակերպություններ ծայրահեղ դեպքում, իսկ լավագույն դեպքում, այսինքն՝ մասնավորեցման դեպքում կունենանք տարածաշրջանում մրցունակ ծառայություններ:

Նախարարը հիշեցրեց՝ Հայաստանի բյուջեն սուղ է, իրեն շռայլություններ թույլ տալ չի կարող Կառավարությունը, իսկ կան կազմակերպություններ, օրինակ՝ օնկոլոգիական հիվանդանոցը, որ եթե շուտափույթ չմասնավորեցնենք, հետո արդեն այնքան մաշված կլինի, որ մասնավորեցումն էլ չի փրկի: Նա հավելեց, որ տարբեր բուժհաստատությունների փակման արդյունքում նաև մարզերում կադրերի դեֆիցիտը կարող է փակվել:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ հետաքրքրվեց հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանից, թե մասնավորեցումից առաջ գոնե գիտեն՝ կան արդյոք ներդրողներ: Արման Սահակյանը պատասխանեց, որ գոնե նախնական ժամահակատվածում 6 տոկոսով շահութաբերություն պիտի ունենա կազմակերպությունը, իրենք հետևելու են սրան, և եթե այդ ցուցանիշներն իրական դառնան, ապա մոտ 45 միլիարդ մուտք կլինի բյուջե:

«Եթե պետպատվերը հանում ես, տեսնում ես, որ տակը նորմալ կառավարիչ չկա, մենք հետևելու ենք այդ պրոցեսներին, որ նման խնդիրներ չառաջանան, չափորոշիչներ ենք դնելու, թե ինչպիսին պիտի կառավարիչը լինի»:

Սերգեյ Բագրատյանն արձագանքեց. «Եթե այդ կազմակերպություններն իրենց գործունեության ոլորտը չեն փոխելու, ապա ինչո՞ւ եք դուք ակնկալում եք, որ շահույթ կլինի»,-հարցրեց նա: Կառավարության ներկայացուցիչները շարունակեցին պնդել՝ մանսավորն ավելի էֆեկտիվ կկառավարի:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն իր հերթին նկատեց, որ գոնե սրանով լուծվի մարզերի կադրային խնդիրը, որովհետև մարդիկ գալիս են Երևան ծննդաբերելու համար:

Նրան էլ դուր չեկավ այն, որ այս կազմակերպությունները վաճառվում են չնայած նրան, որ ներդրողներ դեռ փաստացի չկան: Լևոն Ալթունյանը փորձեց իրենսդիրներին բացատրել. «Խոսքն առաջարկի մաիսն է, ներդրողները կարող են իրենց բիզնես պլանը կազմել ու գնահատել, ապա ներդրում անել»:

«Դուք մասնակցել եք Կառավարության նիստին՝ չիմանալով՝ կան ինվեստրներ, թե չէ, եթե մասնավորեցվում է, պետք է հասկանանք, թե արդյոք գրավիչ է, թե ոչ»,-արձագանքեց Մելքումյանը: Արման Սահակյանն էլ այստեղ միջամտեց ու հիշեցրեց Մելքումյանին, որ ինքն էլ է փորձառու մասնավորեցնող եղել անշարժ գույքի և գիտի, որ նման խնդիրները նախապես չեն լուծվում:

«Իմ ժամանակ ուրիշ ժամանակներ էին, այն ժամանակ աշխույժ ժամանակներ էին»,-կատակեց Մելքումյանը:

Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը նետեց. «Ստացվում է՝ փնտրո՞ւմ եք արդյունավետ սեփականատիրոջը, թե էնքան որ մեզնից բրախե՞նք»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ