16 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

Շուրջ 10000 դպրոցական պայուսակներ՝ մանկապարտեզներն ավարտող երեխաներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, վերջին տարիներին ձևավորված բարի ավանդույթի համաձայն, համայնքային ենթակայության մանկապարտեզներն ավարտող դպրոցահասակ բոլոր երեխաները ստանում են դպրոցական  առաջին նվերները` պայուսակներ և գրենական պիտույքներ: Ըստ այդմ, այս տարի դպրոցահասակ փոքրիկներին Երևանի քաղաքապետարանի կողմից կտրամադրվեն շուրջ 10000 պայուսակներ՝ 16  անուն դպրոցական անհրաժեշտ պարագաներով:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը հայտնել է, որ Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամ կազմակերպությունների կամավորների ներգրավմամբ արդեն իսկ նախապատրաստվել և վարչական շրջանների համապատասխան բաժիններին են փոխանցվել նախատեսված նվերները: Երեխաներն այդ պայուսակները կստանան առաջիկայում մանկապարտեզներում կազմակերպվող ավարտական հանդեսների ընթացքում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ