10 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպե՞ս խուսափել բոտուլիզմից /տեսանյութ/

Այսօր  «Հենարան» մամուլի ակումբում   հյուրընկալվել էր   ՀՀ ԱՆ  գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում վերջինս   նշեց ՝ Ամանորին սնունդ գնելիս հարկ է ուշադրություն դարձնել դրա պահպանման ժամկերտին։ «Երբեմն մարդիկ խանութից գնում են ժամկետն անցած սնունդ․ նման դեպքեր շատ են լինում։ Խուսափեք պահածոյացված բանջարեղենից՝ բոտուլիզմից զերծ մնալու համար», –  ասաց բանախոսը։ Մանրամասները՝ տեսանյութում։

«Երևան սիթիում» դանակահարություն կատարած անձի վերաբերյալ տեղեկություն հայտնողները կստանան դրամական պարգևատրում

Ոստիկանությունում շարունակում են ձեռնարկել միջոցառումներ «Երևան սիթի» սուպերմարկետի տարածքում դանակահարություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ: Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ այնձի վերաբերյալ տեղեկատվություն հայտնողի գաղտնիությունը կերաշխավորվի և նա կստանան դրամական պարգևատրում:   

2018-ը հագեցած է լինելու իրադարձություններով (տեսանյութ)

2018-ը հոբելյանական է մեզ համար, եթե որոշ երկներ տոնելու են պետության հիմնադրման 100-ամյակը, ապա մենք՝ հանրապետության հիմնադրման և պետականության վերականգնման 100-ամյակը. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա հիշեցրեց, որ առաջին հանրապետության 100-ամյակն է լինելու, և պետությունը բարձր մակարդակով տոնելու է: Մանրամասները՝ տեսանյութում:  

Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած  ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի  Ռաիսա Մկրտչյանին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի լարային խմբի կոնցերտմայստեր Արամ Ասատրյանին, Արցախյան  պատերազմի  մասնակիցներ Ապրես Հովհաննիսյանին և Հրանտ Աղաբեկյանին, Հայաստանի Ալ.Սպենդիարյանի  անվան  օպերայի  և  բալետի  ազգային ակադեմիական թատրոնի առաջատար […]

Գեղարքունիքիում ամփոփվել են լավագույն զարդարված համայնքներ մրցույթը

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվել է  մարզպետ Կարեն Բոթոյանի կարգադրությամբ  ստեղծված  «Լավագույն զարդարված քաղաք» և «Լավագույն զարդարված գյուղ» ամանորյա մրցույթի ամփոփման հանձնաժողովի նիստը։ Հանձնաժողովի կազմը, որում ընդգրկված էին 11 հոգի, ներկայացնում էին  մարզպետարանի աշխատակազմը, մարզի մշակույթի և արվեստի ոլորտները։ Համաձայն նախապես հայտարարված կարգի, մինչև դեկտեմբերի 26-ը համայնքները մարզպետարան են ներկայացրել  զարդարանքի 20-30 լուսանկարներ և […]

Էրդողանը Հորդանանի թագավորի հետ Երուսաղեմի հարցով հեռախոսազրույց է ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հորդանանի թագավոր Աբդուլլահի միջև հեռախոսազրույց է կայացել: Թուրքական «Mynet» լրատվամիջոցը, հղում անելով Թուրքիայի նախագահական աղբյուրներին, նշել է, որ հեռախոսազրույցի ժամանակ օրակարգային հարցը եղել է Երուսաղեմի շուրջ ստեղծված իրավիճակը: Հորդանանի թագավորը գոհունակությամբ է ընդունել ՄԱԿ-ի ընդունած բանաձևը Երուսաղեմի վերաբերյալ: Կողմերը սխալ քայլ են որակել ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու […]

Երևանյան բնակարանի հյուրասենյակում հայտնաբերվել է 45-ամյա բնակչի դին

Արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 27-ին՝ ժամը 08:48-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդաշենի 10-րդ փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԻՆչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1972 թ. ծնված Մ. Տ.-ի […]

Ես ինձ դրել եմ հայրենիքի զոհասեղանին.«Սասնա ծռեր»-ի անդամ

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է  «Սասնա ծռեր»-ի գործով դատավարությունը: Դատը մեկնարկելուց անմիջապես հետո ընդմիջվեց, քանի որ դատարան չէր ներկայացել Սմբատ Բարսեղյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը: Նշենք որ նախորդ դատական նիստին Սմբատ Բարսեղյանի նկատմամբ սանկցիա էր կիրառվել և նա հեռացվել էր դատական նիստերի դահլիճից նախապես […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 27-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Կ. Ուլնեցի 3-րդ փակուղու շենքերի, Կ.Ուլնեցու 2-րդ փակուղու 4, 6 համարների, Կ. Ուլնեցի 1, 2, 70, 70/1, 72, 74, 76 համարների, N275 մանկապարտեզի, Մ. Ավետիսյան 2-րդ  փող. 1-ին նրբ. անհատական տների, Ֆանարջյան այգիների և Ֆանարջյան փող․ […]

Թուրքիան առաջիկայում ԵՄ անդամ չի դառնա․ Գերմանիայի արտգործնախարար

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը  գերմանական «Funke» ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ խոսել է Թուրքիայի  և Ուկրաինայի եվրաինտեգրման գործընթացի մասին: Ըստ թուրքական «Sozcu» թերթի կայքի՝ գերմանացի պաշտոնյան ասել է, որ մոտ ժամանակներս ինքը չի պատկերացնում Թուրքիային և Ուկրաինային որպես ԵՄ-ի անդամ: Նա ընգծել է, որ այդ երկու երկրները եվրաինտեգրման հարցը բավականին բարդ գործընթաց է: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

Ամենաընթերցված