10 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դանակահարություն Երևանում. եղբայրները հիվանդանոց են տեղափոխվել

Երևանում՝ ժամը 21։20-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, իսկ որոշ ժամանակ անց «ձախ ձեռքի վնասվածք» ախտորոշմամբ՝ ևս մի քաղաքացի։  Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։  Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի […]

Անհայտ անձը կրակ է բացել Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող շենքերից մեկում. կա զոհ

Անհայտ անձը կրակ է բացել Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող շենքերից մեկում, որի հետևանքով 1 մարդ զոհվել է։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ ՌԴ Ներքին գործերի նախարարության մայրաքաղաքային գլխավոր վարչությանը հղումով։ Դեպքը տեղի է ունեցել Իլովայսկայա փողոցում, գույքային վեճի հետևանքով։ Վեճի բռնված տղամարդկանցից մեկը կրակ է բացել մյուսի վրա։ Իրավապահ մարմիններում աղբյուրի համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել […]

Ամանորյա սեղանին հարմար․ իտալական աղցան

Բաղադրությունը՝ 300 գրամ Բողկ 1/2 տուփ Եգիպտացորեն (պահածոյացված) 1/2 տուփ Ձիթապտուղ առանց կորիզի 1 կապ Հազարի տերևներ 400 գրամ Մոցառելլա պանիր 1 հատ Սոխ 2 ճ.գ Քացախ 1 պտղունց Կորիանդր 0 Ճաշակի Աղ 0 Ճաշակի Ձիթապտղի յուղ 3 հատ Լոլիկ չերրի Պատրաստման եղանակը՝ Բողկը, հազարի տերևները և մոցառելլա պանիրը կտրատել։ Ավելացնել կիսաօղակաձև կտրատած սոխ, քամած […]

Զգույշ եղեք խոսելիս՝ ում եւ ինչպես է պետք վառել ու կախել. Առավոտ

Շւստ վաղուց՝ 1970-ականների սկզբին, խորհր­դային կինոթատրոններում ցուցադրվում էր «Մաս­նագիտական ռիսկ» դրաման: Ֆիլմը նկարահան­վել է 1967 թվականին, գլխավոր դերում հանդես է եկել հրաշալի երգահան ժակ Բրելը: Փոքրիկ գավառական քաղաքի ուսուցչին աշակերտուհի­ները զրպարտում են, թե իբր նա ուզեցել է բռ­նաբարել իրենց: Հարցաքննություններից մեկի ժամանակ Բրելի հերոսը հարցնում է քննիչին՝ «մի թե ես նման եմ մի մարդու, որն […]

Մայր Աթոռ Ս. Էջմիածինը հրապարակել է Ամանորի և Ս. Ծննդյան տոների արարողությունների ժամանակացույցը

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգը հրապարակել է Ամանորի և Ս. Ծննդյան տոների առթիվ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը։  Ըստ ժամանակացույցի՝ դեկտեմբերի 31-ին, ժամը 24:00-ին  Գոհաբանական մաղթանք և Նռնօրհնեքի արարողություն կիրականացվի։ Հունվարի 1-ին՝ ժամը 10:00-ին՝ Սուրբ Պատարագ, հունվարի 5-ին՝ ժամը 17:30-ին երեկոյան ժամերգություն և Ճրագալույցի Ս. Պատարագ։  Հունվարի 6-ին՝ ժամը 10:30-ին, Ս. Ծննդյան Հայրապետական Պատարագ և Ջրօրհնեքի […]

Դիրքապահ զինծառայողը կրկին հացադուլ կհայտարարի . դիմում Վիգեն Սարգսյանին

Երկարամյա պայմանագրային զինծառայող Մխիթար Ալումյանը օրեր առաջ պատրաստվում էր հացադուլ սկսել Պաշտպանության նախարարության դռների դիմաց: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Ալումյանը հայտնեց, որ վստահել է ՊՆ աշխատակիցների խոստում-հորդորներին և տուն վերադարձել, սակայն իր կյանքում ոչ մի դրական փոփոխություն չի արձանագրվել: Նա կրկին դիմում է Վիգեն Սարգսյանին, սակայն այս անգամ դիմումը ուրիշ ենթատեքստ ունի: «ՊՆ նախարար Վ.Սարգսյանին… […]

Հայաստանին է հանձնվել «Իգլա»-ի մաքսանենգության և դրա ապօրինի շրջանառության համար հետախուզման մեջ գտնվող անձը

Հայաստանի և Վրաստանի դատախազությունների միջև համագործակցության արդյունքում, քրեական պատասխանատվության ենթարկելու  նպատակով  Վրաստանից Հայաստան է տեղափոխվել «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի ռազմամթերք հանդիսացող հրթիռի մաքսանենգության և դրա ապօրինի շրջանառության համար հետախուզման մեջ գտնվող Ռոբերտ Աղվանյանը:   Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում […]

Ամանորի գիշերը կկատարվի Գոհաբանական մաղթանք և նռնօրհնեքի արարողություն. Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, դեկտեմբերի 31-ին` ժամը 24:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և բոլոր եկեղեցիներում, կկատարվի Գոհաբանական մաղթանք և նռնօրհնեքի արարողություն: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից։ Նռնօրհնեքի համար նախատեսված նուռն այս տարի Մայր Տաճարին ընծայել են ԼՂՀ իշխանությունները: Սիրով հրավիրում ենք մեր ժողովրդին մասնակցել […]

Լարսը բաց է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դեկտեմբերի 26-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց, ուստի բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։  Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս […]

Ստամբուլում արգելվել են ամանորյա միջոցառումները

Դեկտեմբերի 31-ին Ստամբուլի կենտրոնական Բեշիքթաշ և Բեյողլու թաղամասերում  արգելվել են  ամանորյա միջոցառումները: Ըստ թուրքական «Diken» թերթի կայքի՝ արգելքը սահմանել են Բեշիքթաշի և Բեյողլիի թաղապետարանները: Որպես արգելքի պատճառ, առաջ է քաշվել անվտանգության նկատառումների պահպանման հանգամանքը: Հայտարարությունում մասնավորապես նշվել է, որ դրանով հնարավորություն կլինի խուսափել հնարավոր սադրանքներից, հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակը: Արգելքը կգործի տեղական ժամանակով 21:00-00:30-ը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

Ամենաընթերցված