10 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայրաքաղաքում նոր հուշատախտակ կտեղադրվի

Երևանի ավագանու դեկտեմբերի 26-ի նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու անդամները քննարկել և հավանություն են տվել պետական, քաղաքական և հասարակական գործիչ Ռաֆայել Պապայանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Կասյան փողոց հ.3 հասցեում տեղադրելու մասին որոշման նախագծին:  

Սյունիքում բացահայտվել են գողության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու դեպքեր. քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում գողության դեպքի առթիվ քննվող քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության և ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու  դեպքեր։ Մեղադրանք է առաջադրվել 4 անձի: 2017 թվականի հունիսին հաղորդում էր ստացվել, որ լույս 27-ի գիշերը գողացել են Ագարակի բնակչի 2 գլուխ ոչխարը։ Գողության դեպքի […]

Թուրք ընդդիմադիր կուսակցապետը Էրդողանին դատի է տվել

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն դատական հայց է ներկայացրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ: Վերջինս հրապարակային վիրավորանք էր հասցրել ընդդիմադիր կուսակցապետին:   Ըստ թուրքական «Sozcu» թերթի կայքի՝ Քըլըչդարօղլուն Էրդողանից պահանջել է բարոյական վնասի փոխհատուցում: Դատական գործում որպես Քըլըչդարօղլուի իրավապաշտպան հանդես է գալիս Ջելալ Չելիքը:   Աղբյուրը նշում է, որ Էրդողանը […]

Ինչ են կանխատեսում օդերեւութաբանները

Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 27-30-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:  

«Կեթաս, մարդուդ տենց կասես»․ Երևանի ավագանիում կրքերը թեժանում են

Երեւանի քաղաքապետարանն այսօր  ավագանու նիստի ընթացքում  որոշում կայացրեց բնակարաններ տրամադրել  ազատամարտիկներ Ապրես Հովհաննիսյանին եւ Հրանտ Աղաբեկյանին։ Հովհաննիսյանների 11 հոգանոց ընտանիքն ապրում է 31 քառակուսի մետր տարածք ունեցող բնակարանում: Ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը   նշեց՝ Հովհաննիսյանը «բռնազավթիչ իշխանություններից հուշամեդալներ է ստացել, Մարինա Խաչատրյանն էլ հայտարարեց, որ Հովհաննիսյանն հաստատ հանրապետական է: Ազատամարտիկ Հրանտ Աղաբեկյանին բնակարան […]

Թուրք-սիրիական սահմանին անվտանգության պատի շինարարությունն ավարտվում է

Թուրք-սիրիական սահմանի երկայնքով կառուցվող անվտանգության պատի շինարարական աշխատանքները Թուրքիայի Հաթայ նահանգում մոտենում են ավարտին: Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության՝ Հաթայում վերոնշյալ պատի երկարությունը կազմում է 230կմ և այժմ մնացել է կառուցել վերջին 10կմ-ը: Աղբյուրը նշում է, որ անվտանգության պատի մեջ տեղադրվելու են այսպես կոչված «անվտանգության դռներ», որոնց օգնությամբ հնարավորություն կլինի վիրավոր զինվորներին համապատասխան օգնություն ցուցաբերել, […]

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 26-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 26-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Տեղացած առատ ձյան պատճառով ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Դադարեցվել է զովացուցիչ ըմպելիքների արտադրությունը

    ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Վարդան Աբգարյանի (Տավուշի մարզ) զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի գործունեությունը: Արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, իսկ թողարկվող արտադրանքը չի բավարարել սննդամթերքի անվտանգության սահմանված պահանջները: Անհատ ձեռնարկատեր Վարդան Ավետիսյանի (Շիրակի մարզ), անհատ ձեռնարկատեր Ղևոնդ Դավթյանի (Շիրակի մարզ) և անհատ ձեռնարկատեր Շուշան Մելքոնյանի (Արմավիրի մարզ) […]

Առաջին անգամ Հայաստանի պատմության ընթացքում չվերթ իրականացվելու է օդի ազատության 5-րդ իրավունքի օգտագործմամբ

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց, որ վաղը՝ ժամը 13։00-ին թուրքմենական ավիաուղիներն առաջին չվերթը կիրականացնեն Աշգաբատ-Երևան։  «Առաջին անգամ Հայաստանի պատմության ընթացքում չվերթ իրականացվելու է այսպես կոչված օդի ազատության հինգերորդ իրավունքի օգտագործմամբ, մասնավորապես՝ չվերթը շարունակվելու է դեպի Ֆրանկֆուրտ, փաստորեն՝ չվերթը լինելու է Աշգաբատ-Երևան, Երևան-Ֆրանկֆուրտ, այնուհետև Ֆրանկֆուրտ-Երևան, Երևան-Աշգաբատ։ Շաբաթական […]

Ռուսաստանում ավտոբուսը մխրճվել է մզկիթի մեջ /ֆոտո, տեսանյութ/

Կազանում ավտոբուսը մխրճվել է մզկիթի մեջ։ Նշվում է, որ վարորդը կորցրել է մեքենայի կառավարումն ու բախվել մզկիթի մուտքին։ Վթարի պահին ավտոբուսում միայն վարորդն ու տոմսավաճառն են եղել, բարեբախտաբար՝ ոչ ոք չի տուժել։        

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

Ամենաընթերցված