10 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լավագույն դիրքապահ՝ սերժանտ Արամայիս Սահակյան

Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ-հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով ներկայացնում ենք «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը: Ծրագիրն իրականացնում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի […]

Հարուցվել է քրեական գործ՝ 27-ամյա երիտասարդի ինքնասպանության դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել` 27-ամյա երիտասարդի ինքնասպանության դեպքի առթիվ։ 2017թ. դեկտեմբերի 25-ին՝ ժամը 15:45-ին, շտապօգնության ենթակայանից ահազանգ է ստացվել առ այն, որ Այգեստան 9-րդ փողոցի տներից մեկում կախված տղամարդ կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Նախնական տվյալներով՝ նշված տան 27-ամյա բնակիչը՝ Ա.Սիմոնյանը, ժամը […]

«Ոչ մի մարդկային արժեք ձեր մեջ չտեսա».Պաշտպանը` դատավորին

Արդեն հայտնել ենք, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր» 11 անդամի գործով նիստի ժամանակ միջնորդությամբ հանդես եկող փաստաբան Հայարփի Սարգսյանի ձեռքից դատավորի հրահանգով վերցրին խոսափողը: Գործով մյուս պաշտպանները այս առնչությամբ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին: Միջնորդության առնչությամբ Հայարփի Սարգսյանը դիմելով դատավորին՝ հայտարարեց. «Ոչ մի մարդկային արժեք ձեր մեջ չտեսա»: Պաշտպաններից Մուշեղ […]

Նրա աջ ոտքի մի մասը պոկված է, առկա են 18 մետաղյա բեկորներ.փաստաբանի խոսափողը վերցրին

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստի ժամանակ Հովհաննես Հարությունյանի շահերի պաշտպան  Հայարփի Սարգսյանը հայտարարությամբ հանդես եկավ: Պաշտպանը նշեց, որ Հովհաննես  Հարությունյանի կյանքին և  առողջությանը վտանգ է սպառնում: «Նրա աջ ոտքի մի մասը պոկված է, առկա են 18 մետաղյա բեկորներ, ու մինչ օրս պատշաճ բուժում չի իրականացվել»,-նշեց […]

Վլադը կացնահարեց ողջ ընտանիքին. իրեն ճանկռելու համար Թագուհուն դատի է տվել/տեսանյութ/

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց նախկին կնոջը, աներոջն ու զոքանչին կացնահարելու գործով նիստը:  Թագուհի Մանսուրյանի ամուսինը, ով նաև կացնահարելով սպանել է նրա մորը`  Վլադիկ Մարտիրոսյանը մեղադրանք է ներկայացրել կնոջ դեմ՝ այն բանի համար, որ անցյալ տարվա ամռանը գիշերվա կեսին` որդուն տեսակցելու հարցի շուրջ վիճաբանել է եւ ճանկռել է նրա պարանոցը՝ պատճառելով […]

Հրավառությունների փառատոնի ժամանակ տասնյակ մարդիկ լուրջ վնասվածքներ են ստացել /տեսանյութ/

Կուբայում հրավառությունների փառատոնի ժամանակ մոտ 40 հոգի լուրջ վնասվածքներ են ստացել։ Նրանց թվում երեխաներ կան։ Նշվում է, որ հրավառությունների տոպրակի վրա կայծ է ընկել, եւ պարկը պայթել է։ Մանրամասն՝ տեսանյութում

Բողոքի ակցիա՝ քաղաքապետարանի դիմաց

Երևանի Պուշկինի փողոցի նախկին բնակիչները բողոքի ցույց են  անցկացնում Երևանի քաղաքապետարանի առաջ:  Վերջիններիս բնակարանները  12 տարի առաջ գերակա հանրային շահ է ճանաչվել: քաղաքացիները վանկարկում են «Էդիկ Թախունցը խարդախ, տնաքանդ պաշտոնյա» եւ հանդիպում են պահանջում քաղաքապետարանի աշխատակիցների հետ: Պուշկին փողոցի նախկին բնակիչները պնդում են, որ իրենց բնակարանները  քանդել է գործարար Էդիկ Թախունցը՝ խոստանալով փոխհատուցում տալ, բայց  […]

Էրդողանը մյուս ղեկավարներից տարբերվում է նրանով, որ նա խաբեբա է․ Դուբայի ոստիկանապետ

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Դուբայ քաղաքի ոստիկանապետ Շեֆի Դհահի Քհալֆանը Էրդողանին խաբեբա է անվանել: Այդ մասին նա արաբ պաշտոնյան գրել է իր «Twitter»-ի էջում: Ըստ թուրքական «Gazetemanifesto» թերթի կայքի՝ նա մասնավորապես նշել է. «Էրդողանը մյուս ղեկավարներից տարբերվում է նրանով, որ նա խաբեբա է»: Թուրքական աղբյուրը նշում է, որ կարճ ժամանակ անց արաբ ոստիկանապետի գրառմամբ կիսվել […]

Ամեն ինչ անում եք, որ Ադրբեջանը հրճվի.«Սասնա ծռեր»-ի անդամը ամոթանք տվեց/տեսանյութ/

Արդեն հայտնել ենք, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում շարունակվող «Սասնա ծռեր» 11 անդամի դատաքնության ժամանակ այսօր միջադեպ տեղի ունեցավ «Սասնա ծռեր»-ի անդամ Մարտիրոս Հակոբյանի (Դեդ) և մեղադրող դատախազ Հակոբ Ենոքյանի միջև: Արձագանքելով միջադեպին «Սասնա ծռեր»-ի անդամ Վարդան Գերավետյանը հայտարարություն արեց. «Նախորդ նիստում դատախազը Մարտիրոս Հակոբյանին «թուրք» անվանեց: Նա այդ նույն թուրքի դեմ է կռվել ու […]

Նոր ձերբակալությունների ալիք Թուրքիայի բանակում

Թուրքիայի զինված ուժերում շարունակվում է գյուլենականների որսը: Ըստ թուրքական «Dogan» լրատվական գործակալության՝ Թուրքիայի Քյորֆեզի հանրապետական գլխավոր դատախազության  ցուցումով զինծառայության մեջ գտնվող 32 ենթասպայի բերման ենթարկելու որոշում է կայացվել: Աղբյուրը նշում է, որ բերման ենթարկվածներից 23-ի նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել: Նրանց առաջադրվել է «ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու» մեղադրանք: Հիշեցնենք, որ Թուրքիայում գյուլենական համայնքը համարվում է ահաբեկչական կազմակերպություն: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

Ամենաընթերցված