02 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունն «արհամարհում» է ՓՊ-ին /տեսանյութ/

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ հարցին, թե  իր սեփական  գնահատմամբ Կառավարությունն «արհամարհում» Փաստաբանների պալատին: Մեկնաբանելու փոխարեն Արա Զոհրաբյանը հորդորեց դիմել հենց Կառավարությանը: Մյուս դիտարկմանը, թե արդյոք ուշ չէ՞ հիմա ասուլիս հրավիրելու համար, երբ նախագիծն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Պալատի նախագահն արձագանքեց. «Մինչեւ հունվարի 1-ը ժամանակ կա»: Մանրամասները՝ տեսանյութում:

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 25-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի՝ Նելսոն Ստեփանյան փող․ 5, 6, 7, 8, 10, 12, 14, 16/1, Թոթովենցի փող․ 2, 2/1, 3, 3/1, 3/2, 3/3, 4, 6, 6/1, 6/2, 8, 8/1, 8/2, 10, 11, 11/1, 11/2, […]

Բակո Սահակյանը պարգևներ է հանձնել էներգետիկայի ոլորտի աշխատակիցներին

Դեկտեմբերի 22-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Էներգետիկի օրվա կապակցությամբ պարգեւատրման հանդիսավոր արարողություն: Նախագահ Սահակյանը պետական բարձր պարգեւներ ու արժեքավոր նվերներ է հանձնել աշխատանքում բարձր արդյունքներ գրանցած համակարգի մի խումբ ներկայացուցիչների: Շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի առթիվ՝ երկրի ղեկավարն ընդգծել է, որ էներգետիկան մեր տնտեսության հիմնարար ուղղություններից է, որն ապահովում է երկրի դինամիկ զարգացումը […]

Ռիտա Սարգսյանն այցելեց «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ

Դեկտեմբերի 22-ին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այցելեց Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացված Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին նվիրված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական  ցուցահանդես-տոնավաճառ, որը կազմակերպվել էր ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ նախաձեռնությամբ: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուղեկցությամբ ՀՀ առաջին տիկինը շրջեց տաղավարներում, ծանոթացավ սիրիահայերի աշխատանքներին, բարձր գնահատեց նրանց տաղանդն ու […]

Երևի ամենադժվար բանը պարտվելն է. բոլորը չէ, որ կարողանում են դրա հետ համակերպվել. նախագահ

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Սերժ Սարգսյանը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել ԶԼՄ ներկայացուցիչներին, նրանց ընտանիքի անդամներին, բոլոր գործընկերներին ու հարազատներին: Իր շնորհավորական խոսքում Նախագահն անդրադարձել է անցնող տարում Հայաստանի ներքին և արտաքին կարևորագույն քաղաքական, տնտեսական և մշակութային […]

Անի Զախարյանը մայրիկ է դարձել

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանն օրեր առաջ մայրիկ է դարձել: Անին արդեն աղջիկ ունի, ում անվանել է Ալեքսանդրա՝ ի պատիվ իր հոր, ում անունն Ալեքսանդր է: Շնորհավորում ենք Անիին՝ ցանկանալով փոքրիկին անհոգ մանկություն: Հիշեցնենք, որ ավելի վաղ Անի Զախարյանը ֆեյսբուքյան հանրագրում տեղեկացրել էր, որ հեռացել է քաղաքականությունից որոշ ժամանակով: «Հարգելի հայրենակիցներ, արդեն մի քանի […]

Աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելանքին դեմ պայքարողները նախարարի մոտ են

Աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծման արգելքի դեմ պայքարող խմբի անդամներն այսօր բողոքի ցույց են կազմակերպել: Աջ ղեկով մեքենաների վարորդները ավտոերթ իրացրին՝ Երևանի հարավ–արևմտյան թաղամասից շարժվելով դեպի Տրանսպորտի և կապի նախարարություն:  «Աջ ղեկ» նախաձեռնության անդամները նշում են, որ իրենց համար հիմնավոր չէ նման ավտոմեքենաների ներմուծման արգելքը: Նրանք այս պահին հանդիպում են Տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանի հետ:

ԱՄՆ-ում խաղաղ ցուցարարներին ծեծի ենթարկած Էրդողանի կողմնակիցներից 2-ը ընդունել են իրենց մեղքը

Վաշինգտոնում շարունակվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների և նրա կողմակիցների կողմից խաղաղ ցուցարաների վրա հարձակման միջադեպի գործով  դատը: «Deutsche welle»-ի թուրքական ծառայության համաձայն՝ գործով 19 մեղադրյալներից 2-ը՝ ազգությամբ թուրք 45-ամյա Սինան Նարինը և 50-ամյա Էյուփ Յըլդըրըմը ընդունել են իրենց մեղքը: Նշենք, որ բախմանը մասնակից 19 հոգին  (որից 15-ը Էրդողանի թիկնապահներն են) մեղադրվում են […]

Փաստաբանների պալատին ցանկանում են խաղից հանել. ՓՊ նախագահ/տեսանյութ/

«Փաստաբանների պալատն 80-ից ավելի սանկցիաներ է ստացել: ՓՊ խորհուրդը դրանց մեծ մասը կարճել է: Այս առումով, այո, գուցե դատավարական գործընթացի ազդեցության տեսանկյունից ՓՊ-ն պետական մարմինների համար շրջանցելու ենթակա մարմին է, որովհետեւ ՓՊ-ին որեւէ մարմին չի կարող ճնշել: Հետեւաբար, մտածում են՝ գուցե ՓՊ-ին պետք է խաղից դուրս հանել եւ անմիջական ազդեցություն ունենալ փաստաբանի վրա»,-այսօր՝ դեկտեմբերի 22-ին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի