27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Որոնք են Ամանորի գլխավոր սովորույթներն ու ավանդույթները

Ամանորը երկրի վրա ամենահին տոներից մեկն է։ Եւ բնականաբար, դրա բոլոր ավանդույթները խորը արմատներ ունեն։ Եւ հետաքրքիրն այն է, որ հարյուրավոր տարիների ընթացքում ամանորյա ավանդույթները գրեթե չեն փոխվել։

Ըստ էության, այսօր մենք ամանորը տոնում ենք այնպես, ինչպես տոնում էին հնում Անգլիայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում կամ ԽՍՀՄ-ում։

Ահա թե որոնք են Ամանորի գլխավոր ավանդույթները։

Տոնի անփոփոխ տարրերից մեկը տոնածառն է, եղեւնին խորհրդանշում է թարմությունը եւ մարդու եւ բնության միությունը։ Հնուց եկած ավանդույթ է տոնածառը զարդարելը խաղալիքներով ու քաղցրավենիքով։ Ընդ որում, հնում տոնածառը զարդարում էին Ամանորից պարտադիր 2 շաբաթ առաջ։ Տոնածառը պետք է մնա մինչեւ Հին նոր տարին՝ հունվարի 13-ը, հակառակ դեպքում, ըստ ավանդույթների, տոնածառը շուտ հավաքելը տնից հեռացնում է հաջողությունն ու հարստությունը։

Տոնի եւս մի գեղեցիկ ավանդույթ է հարուստ ու առատ ամանորյա սեղանը։ Համարվում է, որ Ամանորի գիշերը առատ հյուրասիրություն կազմակերպելը, ճոխ սեղան գցելը կապահովի հարուստ, հաջողակ տարի, ողջ տարվա ընթացքում քաղցած չեք մնա։

Ամանորի սեղանը անհնար է պատկերացնել առանց շամպայնի։ Նոր տարվան շամպայն խմելու ավանդույթն առաջացել է 16-րդ դարում, Ֆրանսիայում։

Ամանորի եւս մեկ անփոփոխ ավանդույթ է նվերներ տալը։ Մեծերին ընդունված է հիշվող նվերներ տալ, երեխաներին՝ խաղալիքներ ու քաղցրեղեն։ Ընդունված է նաեւ սեփական ձեռքերով պատրաստված որեւէ բան նվիրել։ Այս ավանդույթն ի հայտ է եկել Գերմանիայում՝ 15-րդ դարում։ Համարվում է, որ սեփական ձեռքերով պատրաստված նվերները մեծ հաջողություն են բերում։

Ամանորը սիրո եւ ներման տոն է։ Ավանդաբար ընդունված է այս գիշերը ներել բոլոր վիրավորանքներն ու միմյանց համբուրել՝ ի նշան համերաշխության։

Հրավառություն՝ Ամանորի անբաժան մասն ու կարեւոր ավանդույթներից։ Տոնական գիշերը պետք է լինի վառ, աղմկոտ ու հիշվող։ Հրավառության ավանդույթը եւս Գերմանիայում է առաջացել՝ 16-րդ դարի վերջին։

 

Ավանդաբար Ամանորը ընտանեկան տոն է համարվում։ Դրա համար այն պետք է անցկացնել տանը՝ հարազատների հետ։ Իհարկե, պարտադիր չէ ողջ տոնը ընտանիքի հետ լինել, կարող եք դուրս գալ, բայց գոնե 12։00-ն անհրաժեշտ է տանը անցկացնել։

 

Ամանորը ուրախ տոն է, այն պետք է տոնել մեծ շուքով։ Անգամ եթե տխուր եք, տրամադրություն չունեք, ստիպեք ձեզ եւ սրտանց ուրախացեք Ամանորի գիշերը, պարեք, որպեսզի տարին ուրախ անցնի։

Ամանորը ոչ մի դեպքում չի կարելի միայնակ անցկացնեք, եթե միայնակ եք, դուրս եկեք փողոց, միացեք Ամանորը տոնոխ ընկերախմբերին, կարեւորը՝ ձեզ համար ուրախ տրամադրություն ապահովեք։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ