Ռոբերտ Նազարյանն էներգետիկայի նախարա՞ր
1in.am-ը գրում է.
Քաղաքական շրջանակներում տեղեկություններ են շրջանառվում, որ շուտով իր պաշտոնին հրաժեշտ է տալու էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանը: Ասում են, նա ինքն է որոշել հրաժարական տալ, քանի, որ էներգետիկայի ոլորտում կառավարության վարած քաղաքականության հետ համաձայն չէ: Ընդ որում այն կարծիքը, թե նոր նախարար կնշանակվի վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան՝ էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանը, հավանական չի համարվում: Որոշ տեղեկությունների համաձայն նոր նախարար է նշանակվելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ով տարիներ առաջ էներգետիկայի փոխնախարար է եղել:
«Բա ես ինչու տեղյակ չեմ, որ նման բան կա: Ինձ տեղյակ չեն պահել: Ես կայքերից մեկում կարդացի, որ նախարարը հրաժարական է գրել, բայց որ ես պիտի լինեմ նախարար, դա ինձ համար նորություն էր:
Էներգետիկայում ես շատ երկար տարիներ եմ աշխատել՝ էներգետիկայի նախարարի տեղակալ եմ աշխատել, առաջին տեղակալ եմ աշխատել: Էներգետիկայի ոլորտում մենք լուրջ, հեղափոխական գործեր արեցինք, ես մութ ու խավարի ժամանակ գնացի, լուսավոր թողեցի ու դուրս եկա»,-այս մասին ասել է Նազարյանը: