17 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Ինչ պետք է ուտեն աղքատները․ միայն կարտոֆիլ, թե մեկ-մեկ կարող են ուտել նաեւ միս ու կարագ

Տեսնում եք Հայաստանի էլիտան ինչ է քննարկում, թե ինչ պետք է ուտեն աղքատները․ միայն կարտոֆիլ, թե մեկ-մեկ կարող են ուտել նաեւ միս ու կարագ։ Իրենք են որոշում, իրենք են կազմում աղքատներին սննդակարգը։ Այն աղքատների, որոնց երեխաները սահմանն են պահում, որ իրենք շարունակեն թալանել ու բազմպատկել իրենց կարողությունները։ Ամեն ինչ խառնվել է իրար, ինտելեկտուալ, կրթված ու կրթությունը չունեցող փողաատերերի միջեւ ոչ մի տարբերություն չկա։ Երկու օր առաջ կրթված օլիգարխներից մեկը հարցազրույց տալով ասել է՝ միշտ չէ, որ ամեն ինչ փողից է կախված։ Ու ինքը այդ նույն պահին շարունակում է ավելացնել իր կարողությունը, այն արդեն հատել է միլիարդը։ Ինքը զուգահեռ բանակցություններ է վարում Քաջարանի հանքը գնելու համար:

Էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից

 
 
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ