02 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Անհայտ անձը կրակոցներ է արձակել Մոսկվայի Կարմիր հրապարակի մոտ

Մոսկվայում՝ Կարմիր հրապարակի մոտակայքում, անհայտ անձը կրակոցներ է արձակել։ Կրակոցները հնչել են մասնավորապես Մոսկվայի Նիկոլսկայա փողոցում, գրում է РИА Новости-ն։

Միջադեպի հետեւանքով երկու հոգի վիրավորվել է։

«Մոսկվայի ժամանակով ժամը 22:32-ին ահազանգ է ստացվել Նիկոլսկայա փողոցում միջադեպի վերաբերյալ։ Նախնական տվյալներով, քաղաքացիների միջեւ բախում է եղել, որի ընթացքում անհայտ անձը չպարզված հրազենից կրակ է բացել եւ վիրավորել երկու անձանց, ապա փախուստի է դիմել դեպքի վայրից»,- պատմել են ոստիկանությունից։

Նշվում է, որ այդ հասցեում գինետուն կա, եւ չի բացառվում, որ դեպքը տեղի է  ունեցել ալկոհոլի ազդեցության տակ։

Ավելի ուշ կրակոցներ արձակելու մեջ կասկածյալին հաջողվել է գտնել, նա ձերբակալված է։

Դեպքի մանրամասները ճշտվում են։

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ