27 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նավթի գներն աճում են

Նավթի համաշխարհային գներն աճում են։ Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները։ Brent տեսակի նավթի ֆյուչերսները մարտին աճել են 0․34 տոկոսով՝ հասնելով 67․1 դոլարի մեկ բարելի դիմաց, հայտնում է RT-ն։  WTI տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսները աճել են 0․28 տոկոսով՝ կազմելով մեկ բարելի դիմաց 60․59 դոլար։

Սկանդալներ, կռիվներ, բամբասանքներ․ 2017-ի ամենահնչեղ ամուսնալուծությունները /ֆոտո/

Աստղային ամուսնալուծություններն ու բաժանումները, թերեւս, ավելի լայն հնչեղություն են ստանում, քան ամուսնալությունները։ Ահա թե ովքեր բաժանվեցին անցած տարի։ Աբրահամ Ռուսսո եւ Մորելա Ֆերդման Այս ամուսնությունը մեծ սկանդալով ուղեկցվեց։ Զույգն ամուսնացել է 2005-ին, երկու դուստր ունեն՝ Էմանուելան եւ Ավե Մարիան։ սակայն 2017-ի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ զույգը բաժանվում է։ Նրանց միջեւ լուրջ բախում եղավ համատեղ ունեցվածքի […]

«Մեկ, երկու, երեք, չորս՝ ես կպարեմ տասնչորս….» /վիդեո/

«Մեկ, երկու, երեք, չորս՝ ես կպարեմ տասնչորս….»,- այսպիսի ուրախ երգով Նոր տարի է  շնորհավորում  երգիծաբան Հրանտ-Հորիզոնը: 90 ամյա երգիծաբանը պահպանում է երիտասարդ մնալու գաղտնիքը: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 1-ի ցերեկը, 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Հունվարի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 1-2-ը՝ ցերեկը, 3-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով: Երևանում՝ Հունվարի 1-ի ցերեկը, հունվարի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Հունվարի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:  

Կորչեն թղթերը․ ամանորյա ավանդույթները Արգենտինայում /ֆոտո/

Գրասենյակային գրեթե յուրաքանչյուր աշխատակցի երազանք է Ամանորը Արգենտինայում անցկացնել։ Այստեղ Ամանորին պատուհաններից դուրս են նետում ամեն տեսակի անպետք թղթերը։ Ավանդույթի համաձայն՝ սա ազատում է հոգսերից մյուս տարի։ Բացի այդ, դա սթրեսից ազատվելու հիանալի միջոց է։ Արգենտինայում ընդունված է Ամանորը դիմավորել ընտանիքի ու մտերիմ ընկերների հետ։ Այս երկրում ընդունված չէ Ամանորին նվերներով փոխանակվել, նրանք իրար նվերներ […]

Ամանորյա հրաշալի ավանդույթներ` տարբեր երկրներում

Ամանորը նշում են աշխարհի գրեթե բոլոր երկրներում, սակայն ամեն երկիր ամանորյա իրավանդույթն ունի: Օրինակ, Հարավային Ամերիկայի մի շարք երկրներում Ամանորին պարտադիր գունավոր ներքնազգեստ են հագնում, որոնք ինչ որ բան են խորհրդանշում: Օրինակ, կարմիր ներքնազգեստը նշանակում է, որ այն կրողը կրքոտ տարի է ակնկալում: Դեղին կրծկալը նշանակում է, որ կինն ակնկալում է դրամական ավելացում ունենալ: Չիլիում […]

Որտեղից է առաջացել ամանորյա նվերներ տալու սովորույթը

Հին Հռոմեացիներն են ձեւակերպել այն գաղափարը, թե՝ ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես այն կանցկացնես։ Դրա համար նրան փորձում էին ուրախանալ, միմյանց նվերներ էին տալիս՝ սկզբում համեղ ուտելիքներ, հետո՝ գումար։ Սվետոնիոսը գրում է, որ Օկտավիանոս կայսրը ամեն Նոր տարի մի մեծ սնդուկ գումար էր նվեր ստանում։

Հանգիստ եղեք, մենք էստեղ ենք…բանակային Ամանորից

Ժամանակավոր զինծառայող Դավիթ Գաբրիելյանն, արդեն  1 ու կես տարի է, որ ծառայում է Հայոց բանակում, և արդեն երկրորդ անգամն է՝ Ամանորը նշում է տնից հեռու՝ զորամասում: Վերջերս զինվորը լավ ծառայության համար ստացել էր զորամասից բացակայելու թույլտվություն, և Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, թե ինչպես են զորամասում նշում Ամանորը: «Իհարկե, ասում են՝ Նոր տարին ընտանեկան տոն […]

Առաջին հաճախորդին պետք է զեղչ անել․ ժողովրդական ավանդույթներ՝ կապված հունվարի 1-ի հետ

Հին Ռուսաստանում հունվարի 1-ը, բացի Ամանորից, համարվում էր Սուրբ Բոնիֆացիոսի օր։ Ու չնայած սա տոնական օր է, մինչ օր հավատացյալներն այս օրը գնում են եկեղեցի՝ աղոթելու, այս սրբին, նրանք նրան համարում են հիվանդություններից պահպանող։ Տարբեր երկրներում տարբեր ավանդույթներ կան՝ կապված հունվարի մեկի հետ։ Շատ երկրներում այս օրը կապված էր բերքատվության հետ։ Եթե Նոր տարվա առաջին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի