Եգիպտոս՝ թափահարում մաղի մեջ․ երեխայի ծնունդն ու աշխարհի ավանդույթները շարքից
Henaran.am-ը այսօր ներկայացնում է, թե ինչ ավանդույթներ կան երեխայի ծնունդի հետ կապված Եգիպտոսում։
Եգիպտոսում հատուկ նշանակություն ունի 7 թիվը։ Դրա համար երեխայի ծննդյան 7-րդ օրը այս երկրում անց է կացվում Սեյուխ արարողակարգը, որի ժամանակ նորածնին ծանոթացնում են աշխարհի հետ։ Երեխային սպիտակ հագուստ են հագցնում, պառկեցնում մեծ մաղի մեջ ու սկսում են թափահարել նրան։ Սա արվում է, որպեսզի երեխան դեռ փոքրուց սովոր լինի կյանքի կամակորություններին։
Հետո երեխային դնում են գետնին՝ ծածկոցի վրա, կրծքին դանակ են դնում, որպեսզի քշեն չար ուժերին։ Այդ ընթացքում երեխայի հարազատները նրա կողքին փող ու ցորեն են լցնում, որոնք առատություն են խորհրդանշում։
Արարողակարգից հետո մայրը 7 անգամ թեթեւ խփում է փոքրիկին, իսկ հյուրերը հատուկ երգեր են երգում։ Սա արվում է, որպեսզի երեխան հնազանդ լինի։
Ի դեպ, երեխային էլ Եգիպտոսում հետաքրքիր կերպով են անուն դնում։ Մի քանի մոմ են վառում, որոնցից յուրաքանչյուրն ինչ որ անունի համար է, եւ արդյունքում երեխային անվանում են այն մոմի անունով, որն ամենաերկարն է վառվում։