30 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ավանդական ուտեստներ, որոնք աշխարհի տարբեր երկրներում ամանորյա սեղանից անպակաս են /ֆոտո/

Յուրաքանյուր երկրում սեփական ավանդական ամանորյա որեւէ ուտեստ կա, որոնք մատուցում են սեղանին։ Ահա դրանցից մի քանիսը։

Ճապոնիա

Ճապոնիայում ամանորյա յուրաքանչյուր ուտելիք սիմվոլիկ է։ Ամանորյա կերուխումը սկսվում է գլխավոր ուտեստի՝ սոբայի մատուցմամբ, այն հնդկաձավարով բլիթ է՝ բուլյոնի հետ։ Այս ուտելիքը խորհրդանշում է երկարակեցություն, ու այն սեղանին դնելով՝ ներկաներին երկարակեցություն ես մաղթում։

Երկրորդ ավանդական ուտեստն այս երկրում օսեչի-րիորին է՝ ձկնամթերքի հավաքածու։ 

Իբրեւ աղանդեր՝ ճապոնացիները ուտում են սեւ սոյայից ընդեղեն, որն առողջություն է խորհրդանշում եւ պարտադիր կանաչ թեյ ու բրնձի օղի են խմում։водку моджю. grechnevaya_lapsha_s_bulonom.jpg osechi-riori.jpg smes_iz_pyure_i_varenyh_kashtanov.jpg

Ֆրանսիա

Ֆրանսիացիներն իսկական գուրմաններ են, Ամանորին ավանդական հնդկահավն են նախընտրում։ Այստեղ հնդկահավը պատրաստում են կոնյակով։ Ամանորյա ավանդական ուտեստ է նաեւ բադի պաշտետը՝ ֆրանսիական բագետով։ 

Ֆրանսիացիներն ամանորյա սեղանին պարտադիր ձկնամթերք են դնում։ Իսկ որպես աղանդեր՝ շոկոլադե տորթ, խմում են շամպայն եւ գինի։indeyka_s_kashtanami.jpg pashtet_iz_gusinoy_pecheni_na_tostah.jpg rozhdestvenkoe_poleno_fr.jpg

Մեքսիկա

Այստեղ Ամանորին խոզի գոճի են խորովում, որը մատուցում են հատիկ լոբու ու բրնձի հետ։ Սեղանին դնում են նաեւ շատ բանջարեղեն, բանջարեղենային աղցաններ։ Իբր աղանդեր՝ եգիպտացորենի ալյուրից պատրաստված բլիթներ են մատուցում։ Խմիչքներից նախընտրում են տնական տեկիլլան։

41.jpg u-684_0.jpg vypechka_iz_kukuruznoy_muki.jpg

Իտալիա

Իտալացիների ամանորյա սեղանին միշտ առկա են փոքրիկ պելմեններ՝ տորտելլինի խոզապուխտով ու սպիտակ սոուսով։ Սակայն այստեղ ամանորյա գլխավոր ուտեստը տնական երշիկն է խոզի մսից որը նրանք անվանում են կոտեկիննո։ Դեսերտին նրան ուտում են չրերով խմորեղեն, խմում գինի։

tortellini-s-vetchinoj-v-slivochnom-souse_100728105321_100731084750_f.jpg domashnyaya_kolbasa.jpg keks_pannetone.jpg

Հնդկաստան

Հնդկաստանում ամանորյա սեղանին բիրյանի փլավ են մատուցում եւ մածնաբրդոշ։ Բիրյանին պատրաստում են ոչխարի մսից, ավելացնում տարբեր համեմունքներ։  plov_biryani.jpg raita.jpg lassi.jpg

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ