13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

«Եթե մեր տան դուռը երեխա է թակում, ապա նա անպայման նվեր է ստանում»

«Ամանորը միշտ իմ տանն եմ նշել: Այդ օրը էլ ո՞ւր պիտի փախչեմ իմ տանից», – Henaran.am-ի հետ զրույցում կես կատակ-կես լուրջ պատմեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Նա  կարծում   է՝ Ամանորն այնպիսի տոն է, որ հարկավոր է այն նշել ընտանիքի հետ՝ տանը՝ ջերմ մթնոլորտում:

«Իսկ նվերներ գնելու համար ճոխ միջոցներ չունեմ, ուստի իմ գնած նվերներն էլ ճոխ չեն լինի:  Հարազատներիս համար զուսպ, համեստ նվերներ եմ պատրաստում միշտ: Այս հարցում առանձնահատուկ վերաբերմունք եմ ցուցաբերում փոքրիկների նկատմամբ: Եթե մեր տան դուռը երեխա է թակում, ապա նա անպայման նվեր է ստանում՝ հատկապես քաղցրավենիք:
Իմ տոնական բարեմաղթանքը հղելով՝ ոզում եմ իմ հայրենակիցներին առողջություն ու հաջողություն մաղթել, և թո՛ղ որ մեր ազգը  ապրի արժանավայել կյանքով», – եզրափակեց Վարդան Բոստանջյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ