07 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Վովա պապի` Ձմեռ պապի. Սիրված դերասանը անակնկալի է եկել/տեսանյութ/

Սիրված դերասան, երգիծբան Վլադիմիր Կոստանյանի համար Նոր տարին ընտանեկան տոն է և նա իրեն ավելի երջանիկ է զգացել այն տարիներին, երբ տոնը նշել է ընտանիքի հետ միասին:

«Ստացվել է այնպես, որ ես Նոր տարվա գիշերը եղել եմ դրսում` որպես Ձմեռ պապի ,բայց ժամանակ առ ժամանակ, երբ ես տանն եմ եղել նշել ենք միասին մոտ 15 րոպե ընտանիքիս հետ և անպայման շորերը հագել եմ Ձմեռ պապիկի և գնացել  եմ`իմ թոռնիկների Նոր տարին շնորհավորելու: Բոլորիս ուրախությունը կայանում է մի բանում` մեր թոռնիկները ուրախանում են, ուրախանում են մեզ տեսնելուց, ուրախանում են որ Նոր տարի է , ևս մեկ տարի անցավ: Ես ցանկանում եմ մեր հայ ժողովրդին ուրախություն, երջանկություն, ամենայն բարիք:

«Նախ անցած տարի, անցած տարի էլ ես դրսում էի: Նախ անցած տարի Ձմեռ պապիկի հագուստը հագա ու  մտա իմ թոռնիկներին  շնորհավորելու և թոռնիկներս կոշիկներիցս ճանաչեցին, որ ես եմ: Քաշեցին մորուքս ու տեսան, որ ես եմ ու սկսեցին` ձմեռ պապիկ…: Հիմա ասում են Վովա պապիկ` Ձմեռ պապիկ  և ամեն անգամ»,-պատմեց Վլադիմիր Կոստանյանը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ