28 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանդարտվե՛ք. Սերժ Սարգսյանը սաստեց ադրբեջանցի պատվիրակին

aysor.am-ը գրում է. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում իրեն հարց հղող ադրբեջանցի պատվիրակին հորդորեց մի փոքր հանդարտ լինել, հանգստանալ։ «Խնդրում եմ նաև իմ խոսքերը չխեղաթյուրել, ես այս ամբիոնից չհայտարարեցի, որ ես եղել եմ պատերազմի առաջնորդ, ես այդպիսի պատիվ չեմ ունեցել», – ասաց ՀՀ նախագահը։ Սերժ Սարգսյանն ասաց, որ ինքը մասնակից է եղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի […]

Թուրքական բանակը 2-րդ կորուստն է գրանցել «Ձիթենու ճյուղ» օպերացիայում

Թուրքիայի կողմից Սիրիայի Աֆրին քրդաբնակ շրջանում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շրջանակներում թուրքական զինուժը տվել է 2-րդ մարդկային կորուստը: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ Սիրիայի քրդական ուժերի «Ժողովրդի ինքնապաշտպանության ուժերի» (YPG-ԺԻՊ) զինյալների հետ բախումների ժամանակ սպանվել է Թուրքիայի զինված ուժերի սպա ավագ լեյտենանտ Օղուզ Քաղան Ուսթան: Զինվորականի սպանվելու մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն […]

Մենք երբեք չէինք հաշտվել Արցախն Ադրբեջանին բռնակցելու Ստալինի որոշման հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի լիագումար նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով և պատասխանել պատգամավորներին հետաքրքրող հարցերին: Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին Խորհրդարանական վեհաժողովի hարգարժա՛ն նախագահ, Հարգելի՛ պարոն Գլխավոր քարտուղար, Վեհաժողովի հարգելի՛ անդամներ, Նախ ջերմորեն ողջունում եմ ձեզ ու իհարկե շնորհավորում Ձեզ, հարգարժա՛ն պարոն Նիկոլետի, […]

Օտարերկրացու կյանքը Հայաստանի Վանաձոր քաղաքում

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում Եվրոպական կամավորական ծառայության կամավոր Թերեզա Սոուշկովան չեխական pritomnost.cz լրատվամիջոցում հրապարակած հոդվածում իր դիտարկումներն է ներկայացնում Հայաստանի, Վանաձորի ու հայաստանցիների մասին: Նա փորձել է ընդհանրություններ ու տարբերություններ գտնել Հայաստանի ու իր հայրենի Չեխիայի միջև: Կարծես թե տարբերություններն «ավելի շատ են»: Հոդվածի հայերեն թարգմանությունը ներկայացնում ենք ստորև. Հայաստանը մեծ հակադրությունների երկիր է: Շատ […]

«Ստացվում է ՝ Արմեն Սարգսյանն առաջին հերթին պետք է բավարարի ՀՀԿ-ի պահանջները»

«Սա ժողովրդական ընտրություն չէ, սա մի կուսակցության ընտրություն է: Ստացվում է ՝ Արմեն Սարգսյանն առաջին հերթին պետք է բավարարի ՀՀԿ-ի պահանջները»,-  այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց դրամատուրգ Կարինե Խոդիկյանը: «Եթե նույնիսկ Արմեն Սարգսյանն ընտրվի խորհրդարանի կողմից, պիտի  հիշի՝ ՀՀում կա ժողովուրդ, իսկ այդ ժողովրդի հիշողությունը լավն է: Մենք ամեն ինչ հիշում ենք», […]

«Ստացվեց, որ գնաճի ազդեցությունը մեղմելու կարիք չկա»

Լսումներ գնաճի թեմայով՝ ԱԺ-ում։  Ի՞նչն է հետաքրքիր։  Ի սկզբանե հայտարարվեց, որ հրավիրվում են առանձին ապրանքատեսակների գնաճը մեղմելու հարցերը քննարկելու խորհրդարանական լսումներ։ Այսօր ԱԺ ցուցատախտակի վրա լսումների թեման ներկայացված էր այսպես՝ «Որոշ ապրանքատեսակների գնաճի պատճառները և գնաճի ազդեցությունը մեղմելու հնարավորությունները»։ Իսկ զեկույցների ընթացքում մեղմելու պահն ընդհանրապես մոռացվեց։ Տնտեսական բլոկի բոլոր պատասխանատուներն ամեն մեկն իր մասով հիմնավորեց, […]

Հունվարի 29-ից մեկ ամիս Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին հարակից թունելները փակ են լինելու

Հունվարի 29-ից փետրվարի 28-ը շինարարական աշխատանքների իրականացման պատճառով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Ձորագետ գյուղին հարակից թունելները առավոտյան ժամը 08:00-ից երեկոյան 19:00-ն փակ են լինելու:  Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: 

Դպրոցականներ տեղափոխող ավտոբուսը սահում է ճանապարհի վրա /տեսանյութ/

Համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որում երեւում է, թե ինչպես է դպրոցականներ տեղափոխող ավտոբուսը սահում ճանապարհի վրա։ Միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ Մասաչուսեց նահանգում։ Բարեբախտաբար, միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։

ԱՄՆ-ն զգուշացրել է Սիրիայի քրդական ուժերին Աֆրինի հարցում

Պենտագոնի խոսնակ մայոր Ռենքին Գելովեյը հայտարարել է, որ եթե Սիրիայի հյուսիսարևմտյան հատվածում տեղակայված քրդական ուժերը հարձակվեն Աֆրին շրջանի վրա, ապա Վաշինգտոնը կդադարեցնի նրանց ռազմական օգնություն ցուցաբերել: Միջանկյալ նշենք, որ այժմ Աֆրինում  Թուրքիայի զինված ուժերը իրականացնում են «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիան, որն ուղղված է տեղի քրդական ուժերի դեմ: Ըստ թուրքական «Sputnik» լրատվամիջոցի թուրքական ծառայության՝ այն բանից հետո, […]

Հանրապետականը կարևոր պաշտոնների նշանակում է մարդկանց, ովքեր «ՀՀԿ-ի ծնունդ» չեն

«Դե յուրե պաշտոնը առանցքային դերակատարում չունի, բայց դե ֆակտո այն կարևոր է և ունի լուրջ գործակատարություն»,-այսօր կամակերպված քննարկմանն ասաց  քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը՝ խոսելով նախագահի պաշտոնի մասին:  Քաղաքագետ Էդգար Վարդանյանը նկատեց. «Հանրապետության նախագահը պետության գլուխն է, դա նշանակում է, որ նախագահը ունի լուրջ գործակատարություն. նա կարող է մթնոլորտ ստեղծել, ազդել հանրային տրամադրության վրա»: Իսկ քաղտեխնոլոգ  Վիգեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի