28 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սպանել է աֆեկտի վիճակում. մանրամասներ մարզպետի խորհրդականի սպանության գործից

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության մեջ մեղադրվող Ռուզաննա Մկրտչյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկած  նիստը անցավ լարված մթնոլորտում: Ռուզաննա Մկրտչյանը չի ցանկանում , որ տեղի ունենա արագացված դատաքննություն: Ռուզաննա Մկրտչյանի շահերի պաշտպան՝ փաստաբան Նաիրա Պետրոսյանը հանդես եկավ միջնորդությամբ`  կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն  է հարկավոր նշանակել: Պաշտպանը  պնդում է, […]

Հայաստանի վարչապետն ու Շվեյցարիայի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր

Դավոսում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ալեն Բերսետի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ գործակցության օրակարգի հարցեր՝ գոհունակություն հայտնելով քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակից  և կարևորելով երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացումն ու խորացումը:  Հանդիպմանը կողմերն անդրադարձ են կատարել տնտեսության տարբեր ճյուղերում բիզնես ծրագրերի իրականացման հնարավորություններին: Այս համատեքստում պայմանավորվածություն է ձեռք […]

Աղոթքը մարդու հոգու համբարձումն է

Գևորգ Զ Չորեքչյան. «Աղոթքը մարդու հոգու համբարձումն է մարմնի կենդանության ժամանակ, երբ մարդ կտրվում է երկրից, որ լի է վշտերով ու տառապանքներով, մեղքերով ու հոգսերով, և երկինք վերանում՝ մեզ համար Տիրոջ պատրաստած խաղաղ և երջանիկ օթևանները»: Ղուկ. 7: 11-35 Գործ. 10: 1-23 Ա Պետ. 2: 18-25 Հովհ. 3: 22-36 Մատթ. 9: 18-26 Մար. 3: 20-30 […]

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարածաշրջանի ամենազգայուն հարցերից է

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման արդյունքներով Շնորհակալ եմ, պարո՛ն Նախագահ, Հարգելի տիկնա՛յք և պարոնա՛յք,  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մեր անդրանիկ հանդիպումն իրոք տպավորիչ էր։ Շնորհակալ եմ, պարո՛ն Նախագահ, բաց ու անկեղծ երկխոսության համար, Հայաստանի պատվիրակությանը ցուցաբերվող ջերմ ընդունելության համար։ Բոլորին է հայտնի, որ հայ և ֆրանսիացի ժողովուրդների պատմությունը […]

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ղազախստանի դեսպանին

Հունվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպան Թեմուր Ուրազաևին: Դեսպան Ուրազաևը Վիգեն Սարգսյանին է ներկայացրել դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Մուխտար Մայկեևին: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է ռազմական կցորդին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ առաքելության ընթացքում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ […]

Ստացվել է 13154 դիմում և գրություն

2017թ. դեկտեմբեր ամսվա  ամփոփ տվյալներով քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից Երևանի քաղաքապետարանում մուտքագրվել է 13154 դիմում և գրություն: Դրանց կատարողականը կազմել է 100 տոկոս, իսկ դրական ընթացք ստացած դիմում-գրությունների ընդհանուր ցուցանիշը՝ 91 տոկոս: Դիմում-գրություններին համապատասխան ընթացք տալու ժամկետների ոչ մի խախտում չի արձանագրվել:

Մակրոնը հետաքրքրվել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներով

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:  Նախագահ Մակրոնը ողջունել է Հայաստանի Նախագահին Ֆրանսիայում և նշել, որ հանդիպման ժամանակ ակնկալում է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններից բացի քննարկել բազմակողմ ձևաչափով, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցությունը, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացումը ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո: Ֆրանսիայի […]

Կարեն Կարապետյանը հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Դավոսում հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դե Բումանի (Dominique de Buman) հետ: Ողջունելով Կարեն Կարապետյանին՝ Դոմինիկ դե Բումանը նշել է, որ ուրախ է հենց Դավոսում հանդիպելու ՀՀ վարչապետին և այստեղ քննարկելու մոտ ապագայում շվեյցարական պատվիրակության Հայաստան կայանալիք այցի մանրամասներն ու նախապատրաստական աշխատանքները: Կարեն Կարապետյանը շնորհավորել է Դոմինիկ դե Բումանին՝ […]

Հնազանդությամբ միշտ սպասավորենք մեր ճշմարիտ Թագավոր Հիսուս Քրիստոսին

Ով Հայր բարեգութ, անհիշաչար և բարեսեր, լսիր մեր պաղատանքները, քանզի գիտենք Պարգևատուին մերձ բարեխոսիդ: Աղաչիր քո հոգևոր երկունքի ծնունդ անարժան զավակներիս համար, որ հեռացվի մեզանից մեր կրկնակի վրիժապարտ հանցանքների արդարակշիռ պատուհասը, այսինքն՝ ըստ հոգու՝ աշխարհակալ գերողից և ըստ մարմնի, նրա չարաչար տանջող արբանյակներից: Որպեսզի, թերևս, հնազանդությամբ և մտերիմ ծառայությամբ միշտ սպասավորենք մեր ճշմարիտ Թագավոր Հիսուս […]

Պաշտպանի աջակցությամբ Ոսկեպարի բնակիչն անվճար վիրահատվել է (տեսանյութ)

ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան և Կոթի համայնքներ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի այցի ընթացքում Ոսկեպար hամայնքի բնակիչ Մաքսիմ Մախսուդյանը բարձրացրել է աչքի անվճար վիրահատության հարց։   Ըստ նրա՝ ինքն ունի երկրորդ խմբի հաշմանդամություն, սակայն աչքը վիրահատելու համար հիվանդանոցում իրենից պահանջել են վճարել 232 հազար  դրամ։ Գումարը վճարելու անհնարինության պատճառով ինքը ստիպված է եղել հրաժարվել վիրահատությունից:   Մարդու իրավունքների պաշտպանի և Առողջապահության նախարարության համագործակցության արդյունքում քաղաքացին ենթարկվել է աչքի անվճար վիրահատության։   Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր Պաշտպանի այցի արդյունքում լուծվել են քաղաքացիների բարձրացրած մի շարք այլ խնդիրներ ևս, որոնց մասին առաջիկայում կտրամադրվեն հավելյալ տեղեկություններ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի