28 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանությունը բերման է ենթարկել «Ծիրանի Էդո»-ի ապօրինի թիկնազորը (Տեսանյութ)

Օրերս ոստիկանությունում տեղեկատվություն էր ստացվել, որ «Ծիրանի Էդո» մականունով Նոր Նորքի առաջին զանգվածի բնակիչն ապօրինի կերպով թիկնազոր է պահում, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:  Հունվարի 22-ին Գայի պողոտայից նրա թիկնազորը բերվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին: Մանրամասները` ոստիկանության տեսանյութում: 

Սինգապուրի զարգացման ուղին լավ օրինակ է մեզ համար. Կարեն Կարապետյան

Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել Սինգապուրի փոխվարչապետ, տնտեսական և սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարատնամի հետ: Հանդիպման սկզբում Սինգապուրի փոխվարչապետն ընդգծել է հայերի նշանակալի ավանդը երկրի զարգացման գործում՝ կարևորելով Սինգապուրում հայերի մշակութային ժառանգության  նշանակությունը: Թարման Շանմուգարատնամը նշել է, որ Հայաստանը կարող է կարևոր դերակատարում ունենալ Հարավարևելյան Ասիայի […]

Ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մարալիկի, Արթիկի, Թալինի, Ախուրյանի, Ապարանի, Սպիտակի, Վայքի և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է գետնաբքի և մերկասառույցի պատճառով: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց […]

Կոյուղում հայտնաբերվել է ածխաթթու գազ. իրականացվել են չեզոքացման միջոցառումներ

Հունվարի 23-ին, ժամը 21:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 22-րդ փողոցում գտնվող տներում զգացվում է տարօրինակ խեղդող հոտ (բնակիչների ինքնազգացողությունը վատացել է). անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և ԲՊԱՀՎԿ վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ Նոր […]

Կարող ենք հասնել ավելիին՝ ի նպաստ մեր երկրների բարօրության. Սերժ Սարգսյան

Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 23-ի երեկոյան հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանի, Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի և այդ պատգամավորական խմբերի անդամների հետ: Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանը հանդես են եկել ելույթներով: Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը […]

Հիսուն օր տնօրհնեքի համար

Ինչպես վկայում է Ս. Գրիգոր Տաթևացին տնօրհնեքն իբրև արարողություն հիմնադրվել է Հարուցյալ Փրկչի կողմից. «… Հարությունից հետո Քրիստոս վերնատուն մտավ և օրհնեց աշակերտներին, որի համար նույն Խաչն ու Ավետարանը /խորհրդանշում են Հիսուս Քրիստոսին/ տանելով տուն՝ օրհնում ենք մեր բնակարանները»: Մեր Տիրոջ Հիսուսի Համբարձումից հետո Հիսուսի տասներկուառաքյալները, հետևելով Տիրոջ օրինակին, Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Հարության բարի լուրն ավետելու և օրհնելու համար այցելում էին հավատացյալների տները: Ուստի […]

Սերժ Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ֆրանսուա դը Ռյուժիի հետ: Նախագահը շնորհավորել է Ֆրանսուա դը Ռյուժիին այդ բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է միջխորհրդարանական հարաբերությունները, որոնք, նրա համոզմամբ, լավագույնս լրացնում են միջպետական հարաբերությունների օրակարգը: Հանրապետության Նախագահը դրվատանքով է խոսել Հայաստան-Ֆրանսիա միջխորհրդարանական բարեկամության խմբի […]

Խաչդ առ և գնա Հիսուսի հետևից…

«Եվ երբ որ դուրս եկան, մի Կյուրենացի մարդ գտան՝ անունը Սիմոն, նրան պահակ բռնեցին, որ նրա խաչը վեր առնի» (Մատթևոս 27.32) Խաչդ առ և գնա Հիսուսի հետևից… Այսօր աղոթք արա, որ իմանաս Աստծո կամքը քո կյանքում, որ քո ճանապարհներում միշտ գնաս Հիսուսի հետևից և չշեղվես։ Իսկ եթե արդեն սխալվել ես, զղջա՛ սխալներիդ համար, փորձիր վերադառնալ այնտեղ, […]

Ինչպես օրհնվել

Հնազանդվիր ծնողներիդ և նրանց պատվիր, որովհետև Աստծուց հետո մարդու բարերարները ծնողներն են: Պատվիր ծնողներիդ, որոնք Աստծուց հետո քո ծննդյան պատճառն են: Նրանց ծերության ժամանակ խնամք տար և նրանց հրամաններին հնազանդվիր, որպեսզի օրհնության արժանի լինես: Հովհաննես Երզնկացի

Սինդի Քրոուֆորդի 16-ամյա դուստրը՝ Chanel-ի նոր ցուցադրության աստղ /ֆոտո/

Փարիզում մեկնարկել է Բարձր նորաձեւության շաբաթը, որի շրջանակներում տեղի է ունեցել Chanel-ի նոր հավաքածուի ցուցադրությունը։  Ցուցադրության աստղն, անկասկած, դարձել է 16-ամյա մոդել Կայի Հերբերը։ Նա հանրահայտ մոդել Սինդի Քրոուֆորդի դուստրն է։  Կային պոդյում է դուրս եկել հեքիաթային կերպարով։    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի