04 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սաուդյան Արաբիայում արագ տեմպերով ընդլայնվում են կանանց իրավունքները

Եթե ինձ հարցնեն՝ որ երկրում են ամենից արագ տեմպերով ընդլայնվում կանանց իրավունքները, առանց վարանելու կպատասխանեմ՝ միանշանակ, Սաուդյան Արաբիայում: Դատեք ինքներդ. ընդամենը 2017 թ. սեպտեմբերին ավտոմեքենա վարելու իրավունք ձեռք բերած սաուդցի կանանց հետևողականորեն թույլատրվեց, բացի թեթև մարդատար մեքենաներից, վարել նաև բեռնատարներ, տրակտորներ: Սաուդցի կանանց ամենավերջին «ձեռքբերումը», սակայն տաքսի վարելու իրավունքն է, որը թագավորության իշխանություններն արտոնել են […]

«Կարծում եմ՝ 2018-ը կլինի բուռն ստեղծագործական տարի»

Henaran.am-ի զրուցակիցը երգիչ Հովհաննես Ալեքսանյանն է։ -Հովհաննե՛ս,  Ինչպիսի՞ն էր Ձեզ համար 2017 թվականը, հաջողա՞կ տարի էր։ -2017 թվականն ինձ համար բազմաբովանդակ ու լեցուն տարի էր։ Գործնական հարցերում 2017-ն ինձ համար եղավ բավական ծանր տարի, բայց, միաժամանակ, հաջողակ։   – Տարեսկզբին, հավանաբար, նոր պլաններ եք մշակում․ առաջիկայում ի՞նչ նոր աշխատանքներ կներկայացնեք Ձեր հանդիսատեսին։ – Անցած տարի […]

Մանկական հրապարակներ, ուր չի կարելի թողնել երեխաներին /ֆոտոշարք/

Երբ նայում ես այս մանկական հրապարակներին, առաջին բանը, որ գալիս է մտքիդ՝ ոչ մի դեպքում երեխաներին չի կարելի թողնել այստեղ խաղան։ Հետաքրքիր է՝ ում մտքով է անցել այս «գլուխգործոցները» ստեղծելը։        

Շուշանի երգի տակ հուզված կմտնեք Facebook` նույն Շուշանի միսն ուտելու համար

Ընկերներիցս մեկը մի քանի օր առաջ միտք հայտնեց՝ լեշակեր հասարակություն ենք: Երկար էի մտածում, բայց իր ասածին հակադրվող ոչինչ չգտա, իսկ ավելի դիպուկ էլ չկարողացա արտահայտվել: Իսկապես լեշակեր հասարակություն ենք: Ու վերջին օրերին ընկերներիս հետ հենց այդ թեմայով շատ եմ վիճում: Ինչո՞ւ պետք է հանճարեղ դերասանը նաև լավ քաղաքական գործիչ կամ ակտիվ, պայքարող ու ընդվզող […]

Ձուլման խնդիր կա. ահազանգում է սոցիոլոգը /տեսանյութ/

Հայերը հեռանում են Հայաստանից: Հայերը հեռանում են արմատներց ու մոռանում են, որ մեր փոքր ժողովուրդը ունի իր սեփական լեզուն: Թեմայի շուրջ Henaran.am-ի թղթակիցը զրուցեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հետ: «Մենք ունեինք «Արդշինբանկ»-ի ղեկավար Վարդան Վարդանովը: Նա համալսարանը ավարտեց ու հետո սովորեց հայերեն: Նրա մայրը փաստորեն մանկության ժամանակ հետը հայերեն չէր խոսել: Հիմա հայերը տարբերվում են միայն` […]

«Չպետք է մոռանանք դառն անցյալը, որպեսզի ստիպված չլինենք այն նորից վերապրել»

Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ-հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով ներկայացնում ենք «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը: Ծրագիրն իրականացնում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի […]

Նրանց, ովքեր քննադատում են հոգեւորականներին

«Ծուռ նստենք, շիտակ խոսենք» շարքից: Այսքանը որ համբերատար կարդաս, կազատվես մի մեղքից, որ դատել է կոչվում, կսովորես մի առաքինություն, որ լռություն է կոչվում: Երբ պատրաստվում ես քննադատել եկեղեցու սպասավորին, մի պահ լռիր, ինքնաքննության ենթարկիր անձդ, հիշիր վերջին անգամ ե՞րբ ես եղել եկեղեցում, ի՞նչ արարողություն էր, որքանո՞վ էիր դու հաղորդ այդ արարողությանը, ի՞նչ հաճախականությամբ ես լինում […]

Գրիպի և սուր շնչառական վարակների իրավիճակի վերաբերյալ

Նվազել են սուր շնչառական վարակներով ամբուլատոր պոկլինիկական կազմակերպություններ դիմելիությունը և շտապ օգնության կանչերը: Իրավիճակը կայունանում է: Այսօրվա տվյալով` հանրապետության ստացիոնարներում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 681 հիվանդ: Վիրուսային ծագմամբ թոքաբորբերով հոսպիտալացված հիվանդներն ունեն առողջացման դրական տեղաշարժ: Երևանում ու մարզերում սուր շնչառական վարակներով բժշկական հաստատություններ հիմնականում դիմում են երեխաների հարցով:  Հաշվի առնելով այդ, առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, […]

Որոշ պաշտոնյաների փողերը, կազինոները, սիրուհիները կհայտնվեն համացանցում

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 56, դեմ՝ 31 պատգամավոր: Թեև նախագին ընդունվեց, այնուամենայնիվ, որոշ պատգամավորներ  բավական կոշտ արտահայտվեցին այս նախագծի մասին։ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց՝ սա միջամտություն է անձնական կյանքի հարգանքի իրավունքին, իսկ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց՝  քիչ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված