28 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Նեչիրվան Բարզանիի հետ

Դավոսում շարունակվող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Նեչիրվան Բարզանիի հետ: Քննարկվել են երկկողմ տնտեսական կապերի ամրապնդման ու զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Վարչապետ Բարզանին ընդգծել է, որ  ցանկանում են խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ և խթանել առևտրատնտեսական կապերը: Կարեն Կարապետյանն իր հերթին կարևորել է  երկկողմ  կապերի ամրապնդումը՝  ընդգծելով, […]

Վարչապետը Դավոսում հանդիպել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համակարգողի հետ

Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համակարգող Աճիմ Շթայների (Achim Steiner) հետ: Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել ՄԱԾԶ-ի ներկայացուցչին՝ Հայաստանում Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական Կենտրոնի հիմնադրման կապակցությամբ, որը ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի համատեղ նախաձեռնությունն է և առաջին նմանատիպ կենտրոնն է աշխարհում: Աճիմ Շթայները նշել […]

Բացահայտվել է «Կոմիտասի» անվան այգում տեղի ունեցած երկու անձի դանակահարությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է Երևանում 2 անձի դանակահարությունը՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, վիճաբանության շարժառիթը։ 2017թ. հունիսի 5-ին ահազանգ էր ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բժշկական կենտրոն են տեղափոխվել 1992 և 1988թթ. ծնված երիտասարդներ։ Պարզվել է, որ երիտասարդները ծանր մարմնական վնասվածքներն ստացել են […]

Առաջը թուր, հետևը սուր. Ապարանցի Պավլիկը դատավորին «պատանդ» է համարում/տեսանյութ/

«Դուք պատկանում եք մարդկանց այն դասին, որոնց խիղճը դեռ արթուն է»,-այսօր` հունվարի 24-ին «Սասնա ծռեր» դատաքննության ժամանակ դատավոր` Մեսրոպ Մակյանին դիմելով ասաց Պավլիկ Մանուկյանը: Պավլիկ Մանուկյանը նշեց, որ դատավորը ևս «պատանդի» կարգավիճակում է, քանի որ նահանջի տեղ չունի: Նա «Զանգի և Զրանգի» անվանեց պետական մեղադրողներին: Մանրամասները` տեսանյութում:

ՀՀ քաղաքացու անձնագիր ունեցող ամենատարեց անձը 117 տարեկան է. Բիչախչյան

ՀՀ քաղաքացու անձնագիր ունեցող ամենատարեց անձը Ֆարանգ Բաղդասարյանն է, ով 117 տարեկան է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախյանը: Նա մասնավորապես նշել է. «ՀՀ քաղաքացու անձնագիր ունեցող ամենատարեց անձը Ֆարանգ Բաղդասարյանն է, ով 117 տարեկան է: Երկաթյա առողջություն ենք մաղթում Ֆարանգ տատին։ Ուշագրավն այն է, […]

Ավարտվել է Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Ֆրանսիայի Հանրապետություն

ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին մասնակցելու նպատակով Ստրասբուրգում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպումներ է ունեցել նաև ԵԽ Վենետիկի հանձնաժողովի (Ժողովրդավարություն՝ օրենքի միջոցով հանձնաժողով) նախագահ Ջաննի Բուքիքիոյի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գիդո Ռայմոնդիի հետ: 

«Սասնա ծռերի» անդամների համար «Շտապ օգնության» բրիգադ է հրավիրվել

Այսօր «Սասնա ծռերի» 10 անդամների գործով դատական նիստի ժամանակ ընդմիջում հայտարարվեց: Նիստը նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հայտնեց, որ ընդմիջման ժամանակ վատացել է Արմեն Բիլյանի ինքնազգացողությունը: Հրավիրված «Շտապ օգնության» բրիգադը զզնել է նաև Արայիկ Խանդոյանին:  Ըստ դատավորի՝ Բիլյանը գանգատվել է կրծքավանդակի շրջանում ցավերից, գլխացավերից, նրա մոտ առկա է սնուցման խանգարում։ Բիլյանի զարկերակային ճնշումը նորմայից ցածր է […]

Գերմանացի գործիչները պահանջել են դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային

Մի շարք գերմանացի քաղաքական գործիչներ կոչ են արել դադարեցնել Թուրքիային զենքի վաճառքը։ «BBC Türkçe»-ի տեղեկացմամբ՝ Գերմանիայում խիստ քննադատության է արժանացել սիրիական Աֆրինում ընթացող ռազմական գործողությունների ընթացքում Թուրքիայի կողմից գերմանական արտադրության զինամթերքի կիրառումը։ Գերմանիայի և աջակողմյան, և ձախակողմյան կուսակցությունների մի շարք ներկայացուցիչներ ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թուրքիան Աֆրինում օգտագործում է «Rheinmetall» ընկերության արտադրած […]

2019 թվականից նախատեսվում է կաթի մթերման գործընթացը կանոնակարգող նոր ծրագիր մեկնարկել

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն կաթ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը,   Կաթնամթերք արտադրողների միության նախագահ Խաչատուր Պողոսյանը, «Լարի» պանիր արտադրողների միության նախագահ Արմեն Գիգոյանը, այլ պատասխանատուներ: Հանդիպման նպատակն էր քննարկել ոլորտի  ընթացիկ խնդիրները և նախանշել զարգացման հեռանկարները: ՀՀ գյուղատնտեսության նախարարը նշել է, որ 2019 թվականին ԵՄ աջակցությամբ նախատեսում են կաթի մթերման գործընթացի կանոնակարգման նպատակով ծրագիր իրականացնել, որը ենթադրում է ի դեմս վերամշակողների մթերման միջանկյալ օղակի ձևավորում: Նախատեսվում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի