14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

«Սասնա ծռերի» անդամների համար «Շտապ օգնության» բրիգադ է հրավիրվել

Այսօր «Սասնա ծռերի» 10 անդամների գործով դատական նիստի ժամանակ ընդմիջում հայտարարվեց: Նիստը նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հայտնեց, որ ընդմիջման ժամանակ վատացել է Արմեն Բիլյանի ինքնազգացողությունը: Հրավիրված «Շտապ օգնության» բրիգադը զզնել է նաև Արայիկ Խանդոյանին:

 Ըստ դատավորի՝ Բիլյանը գանգատվել է կրծքավանդակի շրջանում ցավերից, գլխացավերից, նրա մոտ առկա է սնուցման խանգարում։ Բիլյանի զարկերակային ճնշումը նորմայից ցածր է եղել, իսկ Խանդոյանի մոտ երիկամային ցավերն են:

Հիշեցնենք, որ Արմեն Բիլյանը 26 օր գտնվել է   հացադուլի մեջ, այժմ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց»-ում։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ