21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Հիսուս Քրիստոսի արյունը հավատացյալին տալիս է

Քրիստոսի արյունը հավատացայալին տալիս է .

1. Ներում   – Հռոմ. 3.25  «Աստված Քրիստոսին սկզբից սահմանեց քավություն լինելու համար` Նրա արյան զորությանը մեր հավատալով, որպեսզի Նա Իր արդարությունը ցույց տա մեր մեղքերին թողություն տալով` Աստծո սահմանած ներելու ժամանակին» :

Եփես. 1.7 «Սիրելիով ունենք փրկություն, Նրա արյունով` մեղքերի թողություն` ըստ Իր շնորհքի»:

Եբր. 9.22 «առանց արյուն թափելու թողություն չի լինում» : 

Հովհ. 1.29,36 «Ահա Աստծո Գառը, որ վերցնում է աշխարհի (իմ) մեղքը», 

1Կոր. 5.7, Հայտ. 5.6:Հայտ. 1.5  «Նա մեզ սիրեց և մեր մեղքերը լվաց Իր արյունով»:

2. ՓրկությունԳործք 20.28  «Աստված ստացավ Եկեղեցին Իր արյունով» : 

1Պետ. 1.18-19 «Դուք փրկվեցիք Քրիստոսի արյունով` որպես անբիծ և անարատ Գառի»:

Եբր. 9.12   «Քրիստոսը ոչ թե կենդանիների արյունով, այլ բուն Իր արյունով մեկ անգամ մտավ այն Սրբատեղին և հավիտենական փրկություն բերեց»: 

Ա Կորնթ. 5.7 « Քրիստոսը` մեր Զատիկը մորթվեց մեզ համար»: 

Տես Ել. 12.13, 24.8:Հայտ. 5.9-10  «Արժանի ես առնելու այդ գիրքը և դրա կնիքները, որովհետև մորթվեցիր և Քո արյունով մեզ գնեցիր Աստծո համար ամեն ցեղից և լեզվից և մեզ թագավորներ և քահանաներ դարձրիր»:

3. ՍրբացումԵբր. 9.14 « Եթե զոհերի արյունը սրբում էր, էլ որքա՞ն ավելի Քրիստոսի արյունը, Ով հավիտենական Հոգով Իր անձը անարատ պատարագ մատուցեց Աստծուն, ձեր խղճմտանքը կսրբի մեռած գործերից, որպեսզի կենդանի Աստծուն պաշտեք»:

Եբր. 10.29 «սաստիկ կպատժվի նա, ով Ուխտի արյունը պիղծ համարի, որով սրբվեց» : 

Եբր. 13.12 «Հիսուսը, որպեսզի բուն Իր արյունով սրբի ժողովրդին, դռան դրսի կողմում չարչարվեց»: 1Հովհ. 1.7-9  « Քրիստոսի արյունը սրբում է մեզ ամեն մեղքից, եթե խոստովանենք» :  Հայտ. 7.14  «Նրանք իրենց հանդերձները լվացին ու սպիտակեցրին Գառի արյունով»: 

4. Արդարություն և հաշտություն Հռոմ. 5.9-10 «արդարացանք Քրիստոսի արյունով, հաշտվեցինք Նրա մահով»: 

Եփես. 2.13-16  « Դուք, որ մի ժամանակ հեռավոր էիք, մոտավոր դարձաք Քրիստոսի արյունով»: 

Կող. 1.20  «Քրիստոսով Աստված ամենքին հաշտեցրեց Իրեն հետ` խաղաղություն անելով Նրա միջոցով, Նրա խաչի արյունով` թե՜ երկրի վրա, թե՜ երկնքում լինողների համար» : 

5. Նոր կյանքՀովհ. 6.54-57  «Իմ արյունը խմողը հավիտենական կյանք ունի» :  Եբր. 10.19-20 «համարձակություն ունենք Սրբարանը մտնելու Քրիստոսի արյունով, Ով նորոգեց մեզ համար նոր և կենդանի ճանապարհ` վարագույրի միջով, այսինքն` Իր մահով»:

6. Հաղթանակ – Հայտ. 12.11 «Հավատացյալները հաղթեցին սատանային Գառան արյունով, իրենց վկայության խոսքով և չսիրեցին իրենց հոգին մինչև ի մահ»: 

7. Աստծո հետ Ուխտի մեջ մտնելու իրավունք Ղուկ. 22.20, Ա Կորնթ. 11.25 «սա է նոր ուխտի արյունը, որ թափվում է շատերի թողության համար»: Եբր. 12.24 «մոտեցել ենք Նոր կտակարանի միջնորդ Հիսուսին և այն արյունի սրսկմանը, որն ավելի լավ է խոսում, քան Աբելի արյունը» : 

1Հովհ. 5.7-8 «Երեքն են, որ երկնքում վկայում են` Հայրը, Բանը և Սուրբ Հոգին, և երեքն են, որ երկրի վրա են վկայում` Հոգին, ջուրը և արյունը»: 

Տես նաև Հայտ. 19.13:Եբր.13.20 «Եվ խաղաղության Աստվածը, որ մեռելներից վեր հանեց ոչխարների մեծ Հովվին հավիտենական Ուխտի արյունով, մեր Տեր Հիսուսին, հաստատի ձեզ ամեն բարի գործի մեջ` Նրա կամքն անելու և ձեր մեջ գործի այն, ինչ Նրան է հաճո` Քրիստոսի միջոցով, որին լինի փառք հավիտյանս: Ամեն»

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ