26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սպանել է աֆեկտի վիճակում. մանրամասներ մարզպետի խորհրդականի սպանության գործից

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության մեջ մեղադրվող Ռուզաննա Մկրտչյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկած  նիստը անցավ լարված մթնոլորտում: Ռուզաննա Մկրտչյանը չի ցանկանում , որ տեղի ունենա արագացված դատաքննություն:

Ռուզաննա Մկրտչյանի շահերի պաշտպան՝ փաստաբան Նաիրա Պետրոսյանը հանդես եկավ միջնորդությամբ`  կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն  է հարկավոր նշանակել: Պաշտպանը  պնդում է, որ Ռուզաննա Մկրտչյանը  ամուսնու  կողմից տարիներ շարունակ նվաստացուցիչ վերաբերմունքի է արժանացել:

Պաշտպանը ընդգծում է`  Ռուզաննա Մկրտչյանը դեպքի պահին աֆեկտի վիճակում է եղել եւ նրան առաջադրված մեղադրանքը պետք է վերաորակվի:

Մեղադրող դատախազը դատարանից ժամանակ խնդրեց միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար:

 Հաջորդ դատական նիստը կկայանա  փետրվարի 16-ին:

Հիշեցնենք, որ Մանուկ Սիմոնյանի կինը` Ռուզաննա Մկրտչյանը, մեղադրվում է ամուսնուն սպանելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ