25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Հայաստանի վարչապետն ու Շվեյցարիայի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր

Դավոսում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ալեն Բերսետի հետ:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ գործակցության օրակարգի հարցեր՝ գոհունակություն հայտնելով քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակից  և կարևորելով երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացումն ու խորացումը: 

Հանդիպմանը կողմերն անդրադարձ են կատարել տնտեսության տարբեր ճյուղերում բիզնես ծրագրերի իրականացման հնարավորություններին: Այս համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ սերտացնելու համագործակցությունը շվեյցարական կոնկրետ ընկերությունների և  Հայաստանի համապատասխան կառույցների միջև:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ