27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հանրապետականը կարևոր պաշտոնների նշանակում է մարդկանց, ովքեր «ՀՀԿ-ի ծնունդ» չեն

«Դե յուրե պաշտոնը առանցքային դերակատարում չունի, բայց դե ֆակտո այն կարևոր է և ունի լուրջ գործակատարություն»,-այսօր կամակերպված քննարկմանն ասաց  քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը՝ խոսելով նախագահի պաշտոնի մասին: 

Քաղաքագետ Էդգար Վարդանյանը նկատեց. «Հանրապետության նախագահը պետության գլուխն է, դա նշանակում է, որ նախագահը ունի լուրջ գործակատարություն. նա կարող է մթնոլորտ ստեղծել, ազդել հանրային տրամադրության վրա»:

Իսկ քաղտեխնոլոգ  Վիգեն Հակոբյանն էլ կարծում է՝ բացի ֆորմալ գործառույթներից հանրությունը ավելի լայն լիազորություններով է ուզում տեսնել Արմեն Սարգսյանին: 

Նա ընդգծեց, որ վերջին շրջանում Հանրապետականը կարևոր պաշտոնների նշանակում է մարդկանց, ովքեր «Հանրապետականի ծնունդ» չեն:

«Սերժ Սարգսյանը և այն խումբը, որը փորձում է համակարգը նոր Սահմանադրության համապատասխան ձևավորել, փորձում են նշանակել կարևոր առանցքային պաշտոններում հերթական մարդու, որը ընդհանուր առմամբ չի ընկալվում որպես համակարգի անմիջական ծնունդ: Նույնը կարելի է ասել Կարեն Կարապետյանի մասին: Իսկ եթե մի քիչ ավելի պրագմատիկ մոտենանք, նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը որքանով էլ ինտերգրված է ՀՀԿ-ին, կուսակցության ուղղակի ֆունկցիոներ չէ և իր կարողություններով անմիջականորեն պարտական չէ համակարգին», – նշեց նա:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ