11 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շարունակում է գործել թեժ գիծը

Վաղը շարունակելու է գործել 080-080-804 թեժ գիծը, իսկ ընտրատեղամասերում շրջելու են 30 իրավական շտապօգնության մեքենաներ։ Թեժ գծին ստացված ահազանգերի և իրավական շտապօգնության արձանագրած խախտումների մասին տեղեկատվությանը կարող եք հետևել  մեր կայքում վաղն ամբողջ օրվա ընթացքում։ Henaran.am-ին փոխանցում են ՄԻՊ գրասենյակից:

Նախագահը պայթյունից տուժածների հետ մասնակցել է մոմավառության/վիդեո/

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Երեւանի Կոնդ թաղամասում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցում  երեկվա արտակարգ պատահարի հետեւանքով տուժածների հետ մասնակցել է մոմավառության` աղոթելով նրանց շուտ ապաքինման համար: Հիշեցնենք, որ երեկ, ժամը 19:35-ին,  Հանրապետության հրապարակում ՀՀԿ ամփոփիչ համերգ-հանրահավաքի ժամանակ տեղի է ունեցել արտակարգ պատահար, պայթել են գազով լիցքավորված փուչիկները: Տուժել են տասնյակ մարդիկ: Տեսանյութը` օգտատեր Կոստյան է տրամադրել

18-ամյա Անուշը դուրս գրվեց. “Էրեբունիի” վերակենդանացման բաժնում դեռ տուժածներ կան /վիդեո/

Երեւանի թիվ 62 դպրոցի աշակերտուհի Անուշ Հարոյանը վաղն առաջին անգամ է  ընտրելու: Այդ պատառով էլ մայիսի 4-ին որոշեց գնալ Հանրապետության հրապարակ` մասնակցելու համերգ-հավաքին: “Բոլոր քաղաքական ուժերին մասնակցել էի, մտածեցի երեկ էլ գնամ ու ընկերներս փուչիկներ տվեցին”,-Henaran.am-ին պատմեց Անուշը: Նա “Էրեբունի” բժշկական կենտրոն է տեղափոխվել երեկ եւ այսօր արդեն տուն գնաց: Հիշեցնենք, որ երեկ Հանրապետության հրապարակում […]

“Լավատեսություն բերեց, հույս ու հավատ… ” առաջին տիկինը “Էրեբունի” հիվանդանոցում էր /վիդեո/

Henaran.am-ի թղթակիցը Ռիտա Սարգսյանին հանդիպեց “Էրեբունի” բժշկական կենտրոնում: Հայաստանի առաջին տիկինն այցելել է այն  բժշկական կենտրոնները, որտեղ բուժվում են մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում գազով փուչիկների պայթյունից տուժածները: Ռիտա Սարգսյանը, նախ բժիշկներից տեղեկանում էր տուժածների վիճակի մասին, հետո հիվանդասենյակներում զրուցում նրանց հետ: Առաջին տիկինը  շուտափույթ առողջություն մաղթելով բոլորին` նաեւ նրանց էր տրամադրում իր հեռախոսահամարը, որպեսզի դուրս գրվելուց […]

Անձրեւ եւ ամպրոպ

Մայիսի 6-ին եւ 7-ին հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի ցիկլոնային դաշտի ազդեցությամբ: Հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, քամու ուժգնացում մինչեւ 20մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր են առատ, ինտենսիվ անձրեւներ, տեղ-տեղ նաեւ կարկուտ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում  մայիսի 6-ին ու 7-ին պարբերաբար սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, քամու ուժգնացում 7-12մ/վ: Այս […]

“Ինձ մոտ տպավորություն է, որ մարդիկ մտածում են` վայ, էս ինչ լավ ա եղավ…”.Ավետն ու Նազենին` պայթյունի մասին

Երերկ երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պայթյունից ժամեր անց սոցիալական ցանցերը ողողվեցին ոչ միայն պայթյունի մասին պատմող հրապարակումներով, լուսանկարներով ու տեսանյութերով, այլեւ տարատեսակ քննադատական մեկնաբանություններով, որոնք ուղղված էին միջոցառման վարողներին ու մասնակից երգիչ- երգչուհիներին: Շատերն անընդունելի են համարում հատկապես այն փաստը, որ միջադեպից հետո համերգային ծրագիրը որոշ ժամանակ շարունակվել է: Henaran.am-ը զրուցել է միջոցառման վարողներ […]

Հովիկ Աբրահամյանը մեկնաբանել է երեկվա պայթյունը

ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, ի պատասխան NEWS.am-ի հարցի` մեկնաբանել է երեկ` մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ի նախընտրական համերգ-հանրահավաքը չդադարեցնելու մասին որոշումը: “Միջոցառումը դադարեցնելը կլիներ իսկակական անխոհեմություն, ես կասեի հանցագործություն: Պատահարից վայրկյաններ անց մենք արագ խորհրդակցեցինք ոստիկանության պատասխանատուների եւ փորձագետների հետ, որոնք միանշանակ  պնդում էին, որ միջոցառումը կանգնեցնելն այդ պահին կարող է հանգեցնել  առավել լուրջ վտանգների: […]

Հայաստանում կա 185 050 հաշմանդամ

“Պաշտոնական տվյալներով Հայաստանում 185.050 հաշմանդամ կա, որոնք ընդգրկված են հաշմանդամների տարբեր խմբերում, իսկ ոչ պաշտոնապես` նրանց թիվը շատ ավելին է”,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց “Փյունիկ” հաշմանդամների միության ՀԿ ծրագրերի ղեկավար Ռուզաննա Սարգսյանը եւ հավելեց, որ Հայաստանում հաշմանդամների վերաբերյալ բազում օրենքներ կան, սակայն դրանք կյանքի կոչելու անհրաժեշտություն է զգացվում: Սարգսյանը նշեց, որ հաշմանդամների […]

ՌԴ դեսպանատունը ցավակցում է

ՌԴ դեսպանատունը  Հայաստանում խորապես ցավակցում եւ կարեկցում է մայիսի 5-ին Հանրապետության հրապարակում ընթացող համերգ-հանրահավաքի ժամանակ փուչիկների պայթյունից տուժածներին եւ նրանց հարազատներին` ցանկանալով շուտափույթ ապաքինում եւ բարեկեցություն:  

Միասնական շտաբին այսօր պատասխան կտրվի. ՍԴ-ն քննարկում է

Այս պահին Սահմանադրական դատարանում քննարկվում է ընտրություններից հետո քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակելն արգելող ԸՕ համապատասխան դրույթը վիճարկող դիմումը, որը ներկայացվել է միասնական շտաբի նախաձեռնությամբ: Հիշեցնենք, որ ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ մասնակցությամբ ստեղծված միասնկան շտաբը, որի նպատակն է վերահսկողություն իրականացնել ընտրությունների նկատմամբ, հանդես էր եկել նման նախաձեռնությամբ, որին միացել է նաեւ “Ժառանգությունը”: Դիմումը, որ ներկայացվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի