13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեղադրյալը ամաչե՞ց աղջկա հայացքից. Առավոտ

Ըստ “Առավոտ”-ի, երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց 21-ամյա Մարի Դավթյանին այրած Գեւորգ Թադեւոսյանի դատավարությունը:   Թերթը հիշեցնում է, որ  հունվարի 20-ին 51-ամյա այս գյումրեցին իր աղջկա պատիվը փրկելու, նրան մարմնավաճությունից հետ պահելու  համար սպանել էր 8 ամսական երեխայի մայր 21-ամյա Մարի Դավթյանին, այնուհետեւ պոլիտեխնիկական ինստիտուտի նախկին շենքի կիսանկուղային հատվածում այրել էր նրա դին: […]

Լրագրողները պատգամավորներից շատ են. Երկիր

“Երկիր” օրաթերթի  տեղեկություններով Աժ սեպտեմբերի նստաշրջանին խստացվելու է լրագրողների հավատարմագրման կարգը: 5-րդ գումարման խորհրդարանի պատգամավորների մեծ մասն արդեն հասցրել է դժգոհել վերեւներում, թե լրագրողներն այնքան շատ են, որ Աժ-ում հանգիստ շնչել չի լինում: Պատգամավորները հատկապես դժգոհ են, որ խորհրդարանում կարող է հավատարմագրվել ցանկացած լրատվամիջոցի ցանկացած լրագրող` անկախ նրանից` այդ կայքը կամ թերթը քանի ընթերցող, ինչ […]

ՀՀԿ-ի որսորդներն ու ԲՀԿ-ի Գելը. Հրապարակ

“Հրապարակ”-ը գրում է, որ կառավարության ծրագրի քվեարկությունից անմիջապես հետո լրագրողներից մեկը միջանցքում բարձրաձայն հարցնում էր. “Ո՞վ գիտի Գելի տեղը, չե՞ք ասի ուր է Գելը, կարո՞ղ է իմանաք”: ՀՀԿ-ականներից մեկը մոտեցավ նրան ու “գողական” ձայնով, թե` “քուր ջան, ըտենց մի ասա”: Լրագրողն անակնկալի եկավ: “Քուր ջան, ՀՀԿ-ում որսորդները շատ են` ըտենց մի ասա”, ու ցույց տվեց […]

Քաջարանն այլեւս չի հետաքրքրում. Սյունիքի մարզպետը հանքը վաճառել է

Քաջարան գյուղն այսուհետ չի հետաքրքրի Զանգեզուրի պղնձամոլեբդինային կոմբինատին: Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, Կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը գնել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պատկանող Գեղվաձորի հանքը եւ ներդրումներ է անելու այդտեղ: Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ Քաջարան գյուղը ճանաչվել էր գերակա շահ եւ տրվել էր կոմբինատին: Սա զայրացրել էր քաջարանցիներին, որոնք բողոքի տարբեր ակցիաներ կազմակերպեցին: Կոմբինատի մասնագետներն […]

Մարգարը դեռ մտածում է

Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալի հետ չի քննարկել Կենտրոն եւ Նորք Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի  վճիռը: Հիշեցնենք, որ  դատավոր Մխիթար Պապոյանը Օհանյանին դատապարտեց 6 տարվա ազատազրկման: “Մինչեւ հունիսի 30-ը դեռ ժամանակ ունեմ, կքննարկեմ Օհանյանի հետ եւ պարզ կլինի, թե ինչ ենք […]

Հարկայինը մտել է Սիվիլիթաս

Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներն այսօր այցելել են Սիվիլիթաս հիմնադրամ և պահանջել Հիմնադրամի ֆինանսական գործունեության փաստաթղթերը հիմնադրման օրվանից՝ 2008 թվականի մայիսից: Պետեկամուտների կոմիտեի պահանջին զուգահեռ՝ Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի անդամները հրավիրվել են Ազգային անվտանգության ծառայություն՝ ցուցմունք տալու գալիք շաբաթվա ընթացքում:

Լրագրողները պիտի պատրաստ լինեն

“Յուրաքանչյուր  լրագրող  գոնե տարին առնվազն մեկ անգամ պետք է գրիչը, տեսախցիկը փոխարինի ինքնաձիգով, որպեսզի հարկ եղած դեպքում կարողանա պաշտպանել հայոց պետականության սահմանները”,-նման կոչով ԶԼՄ-ների ներկայացուցիչներին դիմեց “Հայոց արծիվներ” հայրենասիրական ՀԿ-ի նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը: ՀՀ ԶՈՒ 20-րդ տարեդարձին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքում “Հայոց արծիվները” պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուսի զորավարժարանում […]

Ահաբեկիչները գրոհել են Հալեպը. 25 մարդ է սպանվել

Ահաբեկիչների անհայտ խումբը գրոհել է Սիրիայի Հալեպ քաղաքը: Գրոհայինները առեւանգել եւ սպանել են 25 մարդու, հաղորդում է “SANA” գործակալությունը: Ականատեսների խոսքով` հանցագործներն առեւանգել են տեղի բնակիչներին, դաժանորեն կրակել նրանց, իսկ այնուհետեւ աղավաղել նրանց դիակները: ՄԱԿ-ի դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Յենս Լերկեն, ով զբաղվում է հումանիտար համագործակցության համակարգմամբ, հայտարարել է, որ հումանիտար օգնության կարիք ունեցող սիրիացիների թիվը […]

Լավագույն ուսուցիչները հայտնի կդառնան հուլիսի 1-ին

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել ՛՛Լավագույն ուսուցիչ՛՛ մրցույթի հանրապետական եզրափակիչ փուլը: Մրցույթն անցկացվել է 5 առարկայական խմբերի՝ ՛՛Հայոց եկեղեցու պատմություն՛՛, ՛՛Հայոց լեզու եւ գրականություն՛՛, ՛՛Հայոց պատմություն՛՛, բնագիտական՝ ՛՛Ֆիզիկա՛՛, ՛՛Քիմիա՛՛, ՛՛Կենսաբանություն՛՛ առարկաների ուսուցիչների եւ դասվարների միջեւ: Դասվարները մրցույթում ներառվել են անցյալ տարվանից: Մրցույթի արդյունքները կամփոփվեն մինչեւ հուլիսի 1-ը, իսկ հաղթողների […]

Հռչակեցին՝ քաղաքը մերն է

 Գյումրու ավագանու քաղաքացիական նախաձեռնությունն այսօր ընդունել է հռչակագիր, որում ասվում է. ՛՛Մենք, Գյումրու քաղաքացիներս,   Գնահատելով Հայաստանի պետական եւ Գյումրու տեղական իշխանությունների, բարեգործական եւ միջազգային կազմակերպությունների, անհատ բարերարների եւ բարեկամ երկրների ներդրումներն ու բարենորոգումները, որ արվել են մեր համաքաղաքացիների համար,   Ցավով արձանագրում ենք, որ արդեն ավելի քան 24 տարի է քաղաքը չի կարողանում վերականգնել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի