13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քաղաքական գործիչը եկել է, ՀՀԿ-ից իշխանություն է ուզում. ՀՀԿ- “Ժառանգություն” բանավեճից

“ԱԺ առաջին նիստերին հետևելիս դեժավյուի տպավորություն էր ստեղծվում”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է չորրորդ գումարման ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը: Նրա դիտարկմամբ, կառավարության գործունեության ծրագիրը նախորդից քիչ է տարբերվում: “Բերվել էր այնպիսի ծրագիր, որը միշտ բերվում էր, այն ավելի շատ հռչակագրի է նման”,-համոզմունք հայտնեց բանախոսը եւ հավելեց, որ ձևավորված խորհրդարանը նույնպես քիչ է տարբերվում […]

Փոքրիկ երգիչներին կհյուրընկալի Ճապոնիան

՛՛Հայաստանի  Փոքրիկ Երգիչներ՛՛ երգչախումբը հրավեր է ստացել Ճապոնիա մեկնելու` համերգային մեծ շրջագայությամբ: Հայ մշակույթի համար էական նշանակություն ունեցող այս ծրագիրը տեղի կունենա սույն թվականի հուլիսի 7-ից օգոստոսի 12-ը: Երգչախումբը 16 համերգով հանդես կգա Ճապոնիայի խոշոր քաղաքներում, կունենա բազմաթիվ հանդիպումներ ճապոնացի մշակույթի գործիչների, հայտնի արվեստագետների եւ երիտասարդների հետ: Շրջագայությունը միտում ունի մերձեցման եզրեր հաստատելու հայ եւ ճապոնացի ազգերի միջեւ, երգչախումբըներկայացնելու է հայկական հարուստ մշակույթը եւ, ինչպես միշտ, հնչեցնելու  նաեւ համաշխարհային անվանիհեղինակների ստեղծագործություններ: ՛՛Հայաստանի փոքրիկ երգիչներ՛՛ երգչախումբը իրենց ողջ շրջագայության ընթացքում նաեւ կկատարի ՛՛Հայ փոքրիկ երգիչներ՛՛ միջազգային ասոցիացիայի եւ Տիգրան Հեքեքյանի կողմից հայտարարված միջազգային մանկական […]

Եվրո-2012-ը նպաստում է սեքս-ինդուստրիայի ծաղկմա՞նը /վիդեո/

“Femen” շարժման  ակտիվիստները հերթական կիսամերկ ակցիան են անցկացրել Կիեւում, այս անգամ այն ուղղված է Եվրո-2012-ին: Նրանք բարձրացել են “Օլիմպիական” մարզադաշտի ճաղերին եւ պարզել “FUCK EURO-2012” գրությամբ պաստառներ: Ակտիվիստները հայտարարել են, որ “Եվրո-2012”-ի պատճառով ծաղկում է ապրում սեքս-ինդուստրիան եւ տարածվում է հարբեցողությունը: “ՈՒԵՖԱ”-ն համառորեն չի ցանկանում ընդունել իր մեղքը սեքս-ինդուստրիայի զարգացման հարցում, չնայած այն բանին, որ […]

Չկա այնպիսի ուժ, որ հաղթի ինձ. Մարկն ապաքինվում է

Շոումեն Մարկ Սաղաթելյանն ու երգիչ Թաթա Սիմոնյանի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը շարունակում են գտնվել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքում: Հիվանդների վիճակը, ինչպես Henaran.am-ին փոխանցում են բժիշկները,  կայունանում է, բժիշկները դրական տեղաշարժ են նկատում, թեեւ դեռեւս պարզ չէ,թե երբ նրանց կտեղափոխեն հիվանդասենյակ: Համեմատաբար ծանր է Գրիգոր Նազարյանի վիճակը: Հիշեցնենք, որ հունիսի 22-ին, […]

Սիրիայում հայազգի զինծառայող է զոհվել

Սիրիական բանակում դարձյալ հայ զինծառայող է զոհվել: Ըստ տարածված տեղեկությունների` զոհվածը 1992-ին ծնված Ջալալ Մելքունն է: Ջալալը Սիրիայի Հասաքե նահանգից է, զոհվել է Հոմս քաղաքի մոտակայքում` զինվորական ծառայության ընթացքում: Ավելի քան մեկ տարի ձգվող սիրիական հակամարտության ընթացքում արդեն 3 հայազգի զինծառայող է զոհվել:

Հայկոյին թույլ չեն տվել ավարտել համերգն Անթալիայում /վիդեո/

Ստամբուլահայ ռոք երգիչ Հայկո Ջեփքինն ստիպված է եղել ժամանակից շուտ ավարտել Անթալիայի հայտնի հյուրանոցներից մեկում ընթացող իր համերգը, քանի որ համերգասրահ է ներխուժել ոստիկանությունը եւ պահանջել անհապաղ դադարեցնել համերգը` պատճառաբանելով, որ աղմուկը խանգարում է դպրոցականներին քննության պատրաստվել: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` ոստիկանները հայտնել են, որ նահանգապետն է համապատասխան հրահանգ տվել` մինչեւ դպրոցական քննությունների ավարտը չկազմակերպել աղմկալի […]

Ի՞նչ է՝ ուրիշ խնդիրներ չկա՞ն. ՀՀԿ փոխնախագահը նեղսրտում է ՛՛Հարսնաքար՛՛-ի թեմայից /վիդեո/

Մեղավո՞ր է, արդյոք, Ռուբեն Հայրապետյանը “Հարսնաքարում” կատարվածի համար : Հարցին, որ լրագրողներն առաջինն ուղղեցին այսօր “Հենարան” ակումբի բանախոսին, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ  Զոհրաբյանն այսպիսի պատասխան տվեց՝ մեղավոր է այնքանով, որքանով՝ ամենքս: Բանախոսի կարծիքով՝ մեզ մոտ դեռեւս ձեւավորված չէ քաղաքացիական հասարակություն, եւ դա իր տարբեր դրսեւորումներն է ունենում: Իսկ մեղավո՞ր է երկրի ղեկավարն այս բռնությունների համար. ՛՛Բռնության […]

Ինչո՞ւ է “ադրբեջանուհի” ուսուցիչը պատռել Հայաստանի քարտեզը

Անցած շաբաթ Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Նազարյանը հայտարարել էր, որ դպրոցում  ադրբեջանուհին հայոց պատմություն է դասավանդում: Henaran.am-ը զրուցեց ավագ դպրոցի պատմության ուսուչցուհի Բահար Եղիազարյանի հետ: Տիկին Բահարի պատմելով, նրա նախնիները գաղթել են Պարսկաստանից  եւ աշխատել Ալավերդու հանքերում՝ “Հորս Թաթեր էին ասում, նրանք մեծ խմբով եկել էին: Այստեղ ամուսնացավ մորս` Վարսենիկ Ասլիկյանի […]

Ոչ՝ թմրանյութերին. նախաձեռնում են երիտասարդները

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հետ համատեղ հունիսի 26-ին՝ ժամը 19.00, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում (ՙՄոսկվա՚ կինոթատրոնին հարող տարածքում) Թմրանյութերի չարաշահման եւ ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ կանցկացնի «Ապրել եմ ուզում» խորագրով ծրագիրը։ Միջոցառումը կուղեկցվի համերգային ծրագրով. ելույթ կունենա «Դորիանս» խումբը։ «Ապրել եմ ուզում» խորագրով միջոցառումը նպատակ ունի երիտասարդությանը տեղեկացնել թմրանյութերի կործանարար […]

Մայրը երեխաներին նետել է պատուհանից /վիդեո/

Մերձմոսկվայում գտնվող Դոլգոպրուդնի քաղաքում կրկնակի սպանություն է իրագործվել` անհավանական իր դաժանության աստիճանով, տեղեկացնում է “Эхо Москвы”-ն: 28-ամյա կինը իր 4 եւ 7 տարեկան որդիներին նետել է էլիտար բազմահարկի 15-րդ հարկից: Ստացված կոտրվածքներից երեխաները տեղում մահացել են: Ոստիկանության հարցերին պատասխանելիս կինն ասել է, որ երեխաներն իրեն ձանձրացրել էին, եւ ինքը որոշել է ազատվել նրանցից: Ենթադրվում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի