17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Բողոքի ցույցեր Հաագայում եւ Մադրիդում /ֆոտո/

ցույց3ցուց1ցույցՍեպտեմբերի 6-ին Հաագայում Հունգարիայի դեսպանության առջեւ, Հոլանդիայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ բողոքի ցույց: Հոլանդահայ համայնքը “Ամո՛թ, Հունգարիա” վանկարկումներով պարզել էր “Հունգարական արդարադատությունը վաճառքի է հանված”, “Հունգարիան սոված է նավթի համար”, “Ատելության հանցագործությունը վերածվել է հերոսական արարքի”, “Ես Գուրգեն Մարգարյան եմ” եւ այլ վերտառություններով պաստառներ: Ցույցի ընթացքում հոլանդահայ համայնքի ներկայացուցիչների խումբը բողոքի նամակ հանձնեց Նիդերլանդներում Հունգարիայի դեսպանին, որում դատապարտում է հունգարական կառավարության որոշումը եւ պահանջում քայլեր ձեռնարկելու, որպեսզի Ադրբեջանը կատարի արտահանձնման պահանջները:

Բողոքի ցույց տեղի ունեցավ նաեւ Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում Հունգարիայի դեսպանության առջեւ կայացավ բողոքի ցույց` ցմահ բանտարկության դատապարտված ադրբեջանցի մարդասպան Ռ.Սաֆարովին հունգարական իշխանությունների կողմից Ադրբեջանին հանձնելու, այնուհետ` ազատ արձակվելու կապակցությամբ: Իսպանահայությունը ներկայացնող Մադրիդի հայ երիտասարդների միության, Հայ առաքելական եկեղեցու ծխական խորհրդի եւ Իսպանիայի Հայ ազգային խորհրդի առաջնորդությամբ ցուցարարները, շղթա կազմելով Հունգարիայի դեսպանության առջեւ, ցուցանակների եւ բարձրախոսի միջոցով իրենց վրդովմունքն ու բողոքը արտահայտեցին` հունգարա-ադրբեջանական ամոթալի գործարքի կապակցությամբ: Հունգարիայի դեսպանության շրջակայքում հավաքված իսպանացի եւ այլազգի հասարակությանը բաժանվեցին  կատարվածը լուսաբանող թռուցիկներ:

Ցույցի վերջում համայնքի ներկայացուցիչներին ընդունեց Իսպանիայում Հունգարիայի դեսպանության հյուպատոսը, որին փոխանցվեց համայնքային կազմակերպությունների անունից կազմված բողոք-հռչակագիրը, (որում, մասնավորապես, Հունգարիայի իշխանություններից պահանջվում է ճանաչել իրենց կողմից գործած կոպիտ սխալը եւ համապատասխան քայլեր ձեռնարկել` վերականգնելու ժողովրդավարական եւ քաղաքակիրթ երկրի բարի համբավը: Հունգարացի դիվանագետն իր երկրի Կառավարության անունից ափսոսանք հայտնեց` Ադրբեջանի ղեկավարության կողմից հանցագործին ազատ չարձակելու խոստումը դրժելու կապակցությամբ:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ