14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լիբանանի ուսանողները բողոքի ցույց են կազմակերպել` Սաֆարովին արդարացնելու դեմ

Սեպտեմբերի 6-ին Բեյրութում հայկական կուսակցությունների երիտասարդական եւ ուսանողական մասնաճյուղերի հարյուրավոր ներկայացուցիչներ Լիբանանում Հունգարիայի դեսպանության շենքի առջեւ կազմակերպեցին բողոքի ցույց ազերի մարդասպան Ռամիլ Սաֆարովին հունգարա-ադրբեջանական գործարքի արդյունքում ազատ արձակելու եւ ադրբեջանական իշխանությունների կողմից նրան ներում շնորհելու եւ հերոսացնելու կապակցությամբ: Մասնակիցների ձեռքին էին Հայաստանի եւ Լիբանանի դրոշները, Հունգարիայի կառավարությանն ուղղված պաստառներ` հետեւյալ կոչերով եւ բովանդակությամբ` “դուք խրախուսում եք Ադրբեջանին` իր քաղաքացիների շրջանում սերմանելու ատելություն հայերի հանդեպ”, “դուք դառնում եք գործընկեր կատարված հանցագործության հարցում”, “ներողություն մի խնդրեք, ճանաչեք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը”:
Ցույցի ընթացքում ՀՅԴ, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան եւ Ռամկավար ազատական կուսակցությունների ղեկավարները հանդիպում ունեցան Լիբանանում Հունգարիայի դեսպան Լասլո Վարադիի հետ` վերջինիս հանձնելով բողոքագիր, որով դատապարտվում է
Հունգարիայի կառավարության կողմից ազերի սպա Ռամիլ Սաֆարովի հանձնումը Ադրբեջանին եւ վերջինիս կողմից Սաֆարովի
ներումն ու հերոսացումը: Բողոքագրում, մասնավորապես, նշվում է, որ այդ անբարոյական եւ սադրիչ գործողությունով Ադրբեջանը շարունակում է խրախուսել եւ արդարացնել հայերի դեմ ատելությունը իր քաղաքացիների շրջանում: Սաֆարովի հանձնումը Ադրբեջանին եւ նրա հերոսացումը դռներ է բացում նոր հանցագործությունների համար էթնիկական հողի վրա: Այն ապացույց է Ադրբեջանի ապակառուցողական մոտեցմանը Ղարաբաղյան խաղաղ գործընթացի հանդեպ, հատկապես` զինադադարի հաճախակի խախտումների եւ ռազմատենչ հայտարարությունների համատեքստում:
Բողոքագրում նշված է նաեւ, որ հայ եւ հունգարական ժողովուրդների բարեկամության պահպանման ոգուն համաձայն, կուսակացությունները կոչ են անում Հունգարիային դատապարտել այդ ամոթալի եւ վտանգավոր արարքները: Բողոքագրում համոզմունք է հայտնվում, որ Հունգարիայի եւ միջազգային հանրության կողմից այդ ահավոր անարդարության ոչ լիարժեք դատապարտումը
կխարխլի խաղաղության հաստամանն ուղղված ջանքերը: “Ադրբեջանական իշխանությունների սադրանքները բարձրացնում են
զինված հակամարտության հնարավոր սպառնալիքը Կովկասում”, – եզրափակում է բողոքագիրը:
Մարդասպան Սաֆարովի գործի վերաբերյալ իրենց վերաբերմունքն են արտահայտել նաեւ Հայաստան-Լիբանան բարեկամության ասոցիացիան եւ լիբանանահայ գործարարների միությունը, որոնք հանդես են եկել հայտարարություններով: Նրանք իրենց վրդովմունքն ու խորը հիասթափությունն են հայտնել Հունգարիայի կողմից հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու եւ Բաքվում նրան ներում շնորհելու փաստի առնչությամբ: Հայտարարություններում ասվում է, որ այդ խայտառակ գործարքը միջազգային պարտավորությունների, միջազգային իրավունքի, արդարադատության սկզբունքի, համամարդկային արժեքների եւ մարդկային արժանապատվության ոտնահարում է եւ վտանգում է խաղաղությանն ուղղված բոլոր ջանքերը:

Վերջին օրերին լիբանանյան բազմալեզու մամուլը պարբերաբար անդրադառնում է կատարվածին: Հայտարարություններում ասվում է, որ այդ խայտառակ գործարքը միջազգային պարտավորությունների, միջազգային իրավունքի, արդարադատության սկզբունքի, համամարդկային արժեքների և մարդկային արժանապատվության ոտնահարում է եւ վտանգում է խաղաղությանն ուղղված բոլոր ջանքերը: Վերջին օրերին լիբանանյան բազմալեզու մամուլը պարբերաբար անդրադառնում է կատարվածին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ