11 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տեսանկարահանում քվեախցիկում

24/26 ընտրատեղամասում տեսախցիկը ջարդելու, վստահված անձին և հանձնաժողովի անդամին ծեծի ենթարկելու փաստի վերաբերյալ տեղեկության հավաստիությունը ճշտելու ուղղությամբ ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Այս պահին արված ստուգումներով պարզվել է, որ վստահված անձը փորձել է տեսանկարահանում կատարել քվեարկության խցիկում: Արդյունքների մասին իրազեկում կտրվի լրացուցիչ:

“Ժառանգությունը” պահանջում է կնիքների թանաքը փոխարինել սովորականով

/Ժառանգություն/ կուսակցության նախընտրական շտաբը առավոտվանից ահազանգներ է ստանում ընտրատեղամասերից՝ ընտրած քաղաքացիների անձնագրերում դրոշմակնիքների համար նախատեսված թանաքների՝ օրենքով սահմանված ժամկետից շուտ, իսկ ավելի ստույգ՝ մի քանի րոպեի ընթացքում անհետանալու մասին: Այս ահազանգերը փոխանցվել են ԿԸՀ, որը պարզաբանել է, որ պատճառը թանաքամանների չթափահարելն է եւ հրահանգել է հանձնաժողովներին այսուհետ դրոշմակնքելուց առաջ թափահարել դրանք: Սակայն ՏԸՀ-ների Ժառանգության տեղերով […]

Լրագրողները փորձարկում են կնիքը

‘’Այս նյութը նոր թանաքանյութ է, որը պատրաստվել է ոչ թե Հայաստանում, այլ բերվել է օտարեկրյա կազմակերպության կողմից: Խնդիրը եղել է այն տեղամասերում, որտեղ պարզապես կիրառելուց առաջ լավ չեն թափահարել’’,- պարզաբանեց Տիգրան Մուկուչյանը, անդրադառնալով անձնագրերում կնիքի օքսիդացման հետ կապված խնդրին: Նա առաջարկեց լրագրողներին փորձել երկու կնիք, որից մեկը կիրառվի թափահարելուց հետո, մյուսը` առանց թափահարելու: Ներկայումս լրագրողները […]

Գյումրիի քաղաքապետի որդին տարել է “Կենտրոնի” օպերատորին

ՀՀ գլխավոր դատախազության  թեժ գծով Գյումրիից ԲՀԿ վստահված անձ Գոհար Աբրահամյանը եւ Նազելի Յարալյանը ասել են որ  Գյումրիի քաղաքապետի տղան՝ Սպարտակ Ղուկասյանը  տարել է “Կենտրոն” հեռուստաընկերության օպերատոր  Վարազդատ Պապիկյանին: “Կենտրոն” հեռուստաընկերության  նկարահանող խումբն աշխատել է Գյումրիի թիվ 6 դպրոցում տեղակայված թիվ 34/25 ընտրատեղամասում: Շիրակի մարզի դատախազության միջոցով հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Գյումրիի բաժնին՝ ստուգել մատնանշված հանգամանքները եւ […]

Կնիքը ցնդում է անձնագրերից. առաջին թերությունը մեկնաբանում է ԿԸՀ նախագահը /վիդեո/

Ֆեյսբուքահայության առաջին ընտրողներն արդեն արձանագրել են առաջին ընտրախախտումը։ Նրանց հավաստմամբ` անձնագրում ընտրությունը հաստատող կնիքը րոպեներ անց ցնդում է։ Լրագրող Վարդ Սիմոնյանը գրում է․ “Ընդամենը հաշված վայրկյանների ընթացքում կնիքը չորանում է։ Եթե սա չկանխարգելվի, ապա կարելի է ասել, որ այս ընտրությունը կվերածվի խեղկատակության”։ Այդ մասին արձանագրում է նաեւ ԱԺ ընտրությունների թեկնածու, 168 ժամ թերթի խմբագիր Սաթիկ […]

“Մարտի 1”-ը խաղ կթվար. ուշագրավ տեղեկություններ հրապարակի պայթյունից

Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հրդեհ-պայթյունի առնչությամբ նոր ուշագրավ տեղեկություններ կան: Խմբագրություն էր այցելել քիմիկոս-մասնագետներից մեկը (հասկանալի պատճառով նրա անունը չեմ հրապարակում), և կիսվել հետևյալ ուշագրավ դիտարկումներով. “Վստահաբար կարող եմ ենթադրել, որ հրապարակում պայթած փուչիկները լիցքավորված էին ջրածնով: Դա շատ դյուրավառ և պայթյունավտանգ գազ է, միաժամանակ այն բնության մեջ գոյություն ունեցող ամենաթեթև գազն է: Որ փուչիկները […]

Արտակարգ ռեժիմով. ուղիղ միացում

 Մայիսի 6-ից մինչեւ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների նախնական ամփոփումը, Henaran.am-ը աշխատելու է արտակարգ ռեժիմով: Մեր  թղթակիցները պարբերաբար տեղեկատվություն կտան քվեարկության ընթացքի մասին, կլինեն թեժ ընտրատարածքներում: Նույն ռեժիմով կաշխատեն նաեւ մարզային թղթակիցները: Սիրելի ընթերցող, դուք էլ կարող եք Ձեր տեսած,  նկատած ընտրախախտման մասին տեղյակ պահել խմբագրությունը` զանգահարելով  010 54 2313 հեռախոսահամարով: Henaran.am կայքում կարող եք օն լայն […]

Երկու պատահար` մահվան ելքով

Մայիսի 4-ին, ժամը 07.30-ի սահմաններում, 1980 թ. ծնված Վահե Ս.-ի վարած ‘Մերսեդես Ե-320’ մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 62-րդ կմ-ին շրջվել է: Պատահարի հետևանքով ուղևորը (անձը պարզվում է) տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատրվում է նախաքննություն: Մայիսի 5-ին, ժամը 01.30-ի սահմաններում, 1974 թ. ծնված Ռուբեն Սիմոնյանի վարած ‘Ռաֆ’ մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի […]

Փաստաբանը չդիմացավ Անժելային

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մայիսի 4-ին չկայացավ Կարեն Արայանի դատաքննությունը, ով մեղադրվում է դերասանուհի Անժելա Սարգսյանի եւ նրա ամուսնու` Ղազար Ավետիսյանի անձնական եւ  ընտանեկան կյանքի գաղտնիք համարվող, միաժամանակ պոռնկագրաֆիկ բնույթ ունեցող լուսանկարները տարածելու մեջ: Հիշեցնենք, որ դատավոր Մխիթար Պապոյանը ապրիլի 19-ին դռնփակ դատական նիստում որոշում կայացրեց բերման ենթարկել “Արմենիա” հեռուստաընկերության […]

Ոստիկանությունը պարզել է փուչիկները լիցքավորած և մատակարարած անձանց ինքնությունը, հարուցվել է քրեական գործ /վիդեո/

2012 թ. մայիսի 4-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում կազմակերպված զանգվածային միջոցառման ընթացքում բռնկվել են գազով լցված փուչիկները, ինչի հետևանքով միջոցառման մի քանի տասնյակ մասնակիցներ, այդ թվում` երեխաներ, ստացել են տարբեր բնույթի այրվածքներ և տեղափոխվել տարբեր հիվանդանոցներ: Պայթյունի պատճառով այրվածքներ են ստացել և տարբեր բուժհաստատություններ տեղափոխվել 154 անձինք: Անմիջապես դեպքին հաջորդած ժամանակահատվածում կատարվել են մի շարք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի