20 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Տալ մայրական բարոյական գնահատական. ՀՀԿ տիկնայք

ՀՀԿ Կանանց Խորհուրդը հայտարարություն է տարածել, կոչով դիմելով աշխարհի մայրերին:

“Եվրոպան ամբողջ աշխարհում հանդես է գալիս որպես մի օրինակելի մոդել` հիմնված ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության, հանդուրժողականության հիմնարար արժեքների վրա:

Իրեն եվրոպական արժեքներին, մարդու իրավունքների պաշտպանությանը հավատարիմ համարող Հունգարիայի պետությունը մարդասպանին ազատություն շնորհեց…

Երկիր մոլորակի բոլոր մարդկային անհատներին`անկախ նրանց կրոնական, ռասայական, սոցիալական և անհատական արգելքների, միավորում են համընդհանուր արժեքները, որոնք մարդասիրական աշխարհայացքի սկզբունքների մարմնավորումն են և տարածվում են ոչ միայն յուրայինների, այլև բոլոր մարդկանց վրա:Այսօր տեղի ունեցած այս ոճրագործությունը լուրջ սպառնալիք է այդ արժեքների և երկիր մոլորակի համար:

Մենք փորձում ենք դաստիարակել մեր երեխաներին եվրոպական արժեքներով,  որոնք նաև համամարդկային արժեքներ են: Դաստիարակության ամենահզոր ուժը օրինակի հիման վրա դաստիարակությունն է, մենք քարոզում ենք համամարդկային արժեքներ, բայց ականատես ենք լինում մարդկությանը սպառնացող նոր` բացասական արժեքների քարոզմանը, որտեղ փառաբանվում է ոճրագործը, և հերոսանում մարդասպանը:

Մեր կրթական համակարգը ինտեգրվում է եվրոպական կրթական համակարգին: Եվ այսօր մեզ` մայրերիս, անկախ ազգային պատկանելության, ամենաշատը պետք է մտահոգի, թե ինչպես կարող են մեր երեխաները սովորել Եվրոպայի տարբեր կրթական հաստատություններում, ինչպես կարող ենք ինտեգրվել եվրոպական արժեհամակարգին, երբ էթնիկ հողի վրա կատարված մարդասպանությունը դառնում է դարի վատագույն օրինակը մեր երեխաների ապագայի կերտման ճանապարհին:

Մայրե′ր ամբողջ աշխարհի, սա համամարդկային արժեքների ոչնչացմանն ուղղված սպառնալիք է: Տեր կանգնենք մեր զավակների անվտանգությանը, նրանց ապագային:

Մենք մեր երեխաներին դաստիարակում ենք համամարդկային արժեքներին համահունչ, բայց ունեցանք մարդկությանը սպառնացող սահմռկեցուցիչ օրինակ, որը ծնվեց եվրոպական մարդակենտրոն արժեքների կողքին:

Կոչ ենք անում աշխարհի բոլոր մայրերին միանալ և այս համամարդկային արժեքների ոտնահարմանը տալ մեր մայրական բարոյական գնահատականը”,-ասվում է ՀՀԿ տիկնանց հայտարարության մեջ:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ