18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ոստիկանության ղեկավարությունը անձնական պատասխանատվություն կկրի

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով` 2012 թ. սեպտեմբերի 9-ին և 23-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված համակարգող խմբի հերթական նիստը տեղի ունեցավ սեպտեմբերի 4-ին:

Նիստը վարում էր խմբի ղեկավար, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:

Խորհրդակցության ընթացքում ի մի բերվեց նախորդ նիստին հաջորդած ժամանակահատվածում կատարված աշխատանքը, ամփոփվեցին արդյունքները, քննարկվեցին ծագած խնդիրներն ու խմբի անդամների առաջարկները:

Համակարգող խմբի ղեկավար Հունան Պողոսյանը մեկ անգամ ևս հիշեցրեց, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման շրջանում և բուն ընտրությունների ընթացքում օրինականության և հասարակական կարգի ապահովման համար ոստիկանության մարզային վարչությունների և բաժինների պետերը անձնական պատասխանատվություն են կրում և պետք է հստակ ու լիարժեք կատարեն ոստիկանության պետի հրամանով հաստատված ծրագրի պահանջները:

Ծառայությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով ոստիկանության մարզային վարչություններին անհրաժեշտության դեպքում կհատկացվեն օժանդակ ուժեր, իսկ մինչ այդ խորհրդակցության ընթացքում որոշում կայացվեց մարզեր գործուղել ոստիկանության կենտրոնական ապարատի ծառայողների, որոնք տեղերում կստուգեն ոստիկանների պատրաստականությունը, ինչպես և անհրաժեշտ օժանդակություն կցուցաբերեն անձնակազմերին:

Նախընտրական փուլում և ընտրությունների ընթացքում տեղեկատվության անխափան ստացումն ու մշակումը ապահովելու նպատակով համակարգող խմբի նիստում որոշվեց սեպտեմբերի 8-ից գործարկել «Թեժ գծի» բազմուղի հեռախոսակապ:

Քաղաքացիներն իրենց հետաքրքրող ու մտահոգող հարցերով կարող են դիմել (010) 54-69-12 և (010) 54-69-14 հեռախոսահամարներով:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ