11 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայկական ստրիպտիզի “ախպերություն”-ը . no comment /վիդեո/

Վերջերս աստրիպտիզ ակումբներից մեկում էի: Նախ, զարմացա “հայտնաբերելով”, որ բոլոր պարուհիները հայուհիներ են: Զարմանքս կրկնապատկվեց, երբ պարզվեց, որ մերկապարուհիները պարում էին հայկական երաժշտության տակ` առանց հեշտապարի կանոնները հաշվի առնելու: Կադրերը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:

Կրասնոդարում արտակարգ իրավիճակ է. զոհերի թիվը 99 է

Կրասնոդարի երկրամասում ջրհեղեղի պատճառով 150 տրանսֆորմատորային ենթակայանների անջատվել է եւ  առանց էլեկտրականության են մնացել շուրջ 15 հազար քաղաքացիներ: Նշենք, որ մեծ ջրհեղեղի հետեւանքով զոհերի թիվն արդեն  հասել է 99-ի: Ջրհեղեղը վնաս է հասցրել մի շարք քաղաքների: Ողողված շրջաններում հայտարարվել է արտակարգ դրություն: Ջրհեղեղների պատճառը տեղատարափ անձրեւներն են, որնք հեղեղների պատճառ էին դարձել  երեկ՝ առավոտյան:

Հայ զինծառայող է սպանվել

Հուլիսի 7-ին, ժամը 12.15-ի սահմաններում Պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետում, ըստ նախանական տվյալների, ադրբեջանական կողմի կրակոցից մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային 1973 թ. ծնված Լեւոն Արտուշի Թամրազյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության  քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժինը: ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը  Henaran.am-ին […]

Շուշան Պետրոսյանը վախենում է աչքով տան /վիդեո/

Հայաստանի վաստակավոր արտիստ, Ազգային ժողովի պատգամավոր Շուշան Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը չանդրադարձավ, թե ինչ օրենսդրական նախագծեր է ներկայացնելու: “Ես քանի օր եմ ԱԺ-ում` 5 օր, սպասեք, մի փոքր”,-ասաց նա լրագրողներին: Պատգամավորը մշակութային ոլորտում օրենսդրական  բարեփոխումների նախագծեր է ներկայացնելու, որոնցից մեկը բանակի ու մշակույթի կապի մասին է, մյուսը նկարիչների խնդիրների: Այդպես էլ Շուշան Պետրոսյանը մանրամասն չներկայացրեց […]

“Իդեա ֆիքս”. Էջմիածինը պատասխանում է /վիդեո/

Հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը երեկ հայտարարեց, որ բացել է իր վիդեոբլոգը եւ այստեղ իր տեսակետն է ներկայացնելու ինչպես անցյալում տեղի ունեցած, այդպես էլ ներկայում եւ ապագայում տեղի ունենալիք իրադարձությունների վերաբերյալ: Առաջին տեսանյութը վերաբերում է Մայր տաճարում գտնվող Բարդուղիմեոս առաքյալի նկարի վրա ավելացված նեռի՝ 666 թվին: Չի ուշացել նաեւ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն […]

Չեն աշխատի

Մայրաքաղաքում ուղևորափոխադրումներ իրականացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից նախապես հայտարարված հուլիսի 6-ին կայանալիք մրցույթը, կառավարության որոշմամբ հայտարարված հանգստյան օրերի կապակցությամբ տեղափոխվել է հուլիսի 10-ին։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունից հայտնեցին, որ հուլիսի 10-ին կայանալիք մրցույթով պայմանավորված՝ օրվա առաջին կեսին ժամանակավորապես կդադարեցվի միկրոավտոբուսային թիվ  9, 14 և 38 երթուղիների աշխատանքը։ Պատճառած անհանգստության համար Երեւանի քաղաքապետարանը հայցում է […]

Բոլորին հետաքրքրում է Շուշանի աթոռից ընկնելը … /վիդեո/

“Կարին” ազգագրական երգի պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանի կարծիքով, Ազգային երգի ու պարի պրոպագանդման գործում թերանում են հեռուստաընկերությունները: Բացի սրանից պետք է ծրագրի համար լինի պետական աջակցություն, բայց չգիտես ինչու պետությունը աջակցում է ոչ բարձրաճաշակ մշակույթի ֆինանսավորմանը: “Նախընտրական շրջանում որեւէ կուսակցության շուրթերից չհնչեց այս խնդիրը: Այն լուծելու համար, սակայն, նախ եւ առաջ պետք է պետության […]

Կույր աղիքի հեռացումը մեծացնում է հղիանալու հավանականությունը

“Fertility and Sterility” ամսագրում գրանցվել են Դանդի համալսարանի գիտնականների անցկացրած  հետազոտության տվյալները, ըստ որոնց կույր աղիքը վիրահատած 76 հազար կանանց 39 տոկոսն առաջին հղիությունն է ունեցել 10 տարվա ընթացքում: Իսկ ցուցանիշն այն կանանց մոտ, ում կույր աղիքը վիրահատված չէ, 28 տոկոս է կազմել: Ստացված տվյալները գիտնականներին մտածելու տեղիք են տվել այն հարցի շուրջ, որ միգուցե […]

Գազի արտահոսք եւ հրդեհ

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայքի,  հուլիսի 7-ին, ժամը 06.15-ին ահազանգ է ստացվել, որ Մանուշյան փողոցի թիվ 81 տան դիմաց այրվում է էլեկտրական սյունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ գազատար խողովակից տեղի է ունեցել արտահոսք` բռնկումով: Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն, մինչ “1-04” ծառայության աշխատակիցների կողմից գազի արտահոսքի վերացնելը: Նույն […]

Անձրեւ ու կարկուտ

 Ըստ “Հայհիդրոմետ”-ի, հուլիսի 7-9-ը ժամանակ առ ժամանակ հանրապետության  շրջանների զգալի մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հյուսիս-արեւելյան 3-8մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 7-8-ը կնվազի 2-3 աստիճանով: Երեւանում հուլիսի 7-9-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի