01 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

“Արմավիան” դադարեցնում է չվերթները դեպի Հալեպ

“Արմավիա” ավիաընկերությունը այսօրվանից դադարեցնում է դեպի Հալեպ չվերթները: Այս մասին տեղեկացնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Չվերթների դադարեցման պատճառը, ինչպես նշում է ընկերությունը, սիրիական ընդդիմության սպառնալիքն է այն մասին, թե անհրաժեշտության դեպքում կհարվածի նաև քաղաքացիական ինքնաթիռներին:

“Արմավիան” կարծում է, որ իր որոշմամբ առաջին հերթին ապահովվում է ուղևորների անվտանգությունը: Հիշեցնենք, որ օրեր առաջ սիրիական Ազատ բանակի առաջնորդները ավիաընկերություններին զգուշացրել էին, որ դեպի Հալեպ և Դամասկոս կատարվելիք թռիչքները վտանգավոր են լինելու:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ