11 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավտոմեքենան դարձել է կենդանաբանական այգու բնակիչ

Լիպեցկ քաղաքի կենդանաբանական այգում արտասովոր “բնակիչ”  է հայտնվել` ավտոմեքենա, որին տեղադրել են վանդակի մեջ: Թե որքան ժամանակ մեքենան կմնա վանդակի մեջ, հայտնի չէ: “Իրականում դա սովորական ավտոմեքենա է, իսկ կենդանաբանական այգու վանդակում այն հայտնվել է ավտոճանապարհային երթեւեկության անվտանգությունը բարձրացնելու միջազգային ծրագրի շրջանակներում”,-հայտնել է կենդանաբանական այգու  ղեկավարության ներկայացուցիչը: Նախագծի հեղինակները պարզաբանել են, որ մեքենան վանդակի մեջ […]

Ավտովթարից տուժածը կոմայի մեջ է

Հուլիսի 4-ին, կեսգիշերին մոտ Գյումրիում տեղի ունեցած ավտովթարի արդյունքում տուժած Միխայել Գրիգորյանը տեղափոխվել է Երեւանի Էրեբունի բժշկական կենտրոն: Henaran.am-ի տեղեկություններով նրա վիճակը ծայրահեղ ծանր է, եւ Գրիգորյանը դեռ կոմայի մեջ է: Հիշեցնենք, որ ըստ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության, Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում ‘Օպել Վեկտրա’ մակնիշի 20 օօ723 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` 1988թ. ծնված Լեւոն Թոփչյան) բախվել […]

Ռոբերտ Քոչարյանը զգուշացրել է Հրանտ Մարգարյանին. Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ ինքիշխանություն”-ը գրում է, որ  Արցախում նախընտրական տրամադրությունները ամբողջությամբ իրենց վերջնափուլին են մոտենում: Մի կողմից գործող նախագահ Բակո Սահակյանը փորձում է ամփոփել իր նախընտրական կամպանիայի վերջնական արդյունքները, մյուս կողմից` Ղարաբաղյան կլանի վառ ներկայացուցիչ Ռոբերտ Քոչարյանը ավարտին է հասցնում իր հանդիպումների շարքը` հանուն Բակո Սահակյանի հաղթանակի: Ստացված տեղեկությունների համաձայն`Քոչարյանը Գանձասարում հանդիպել է ինչպես Արցախի տարբեր տրամաչափի […]

Նախկին պատգամավորը գալիս է. Հայկական ժամանակ

 Ըստ “Հայկական ժամանակ”-ի, Աժ նախկին պատգամավոր, գործարար Հարություն Փամբուկյանը, կարծես, ցանկանում է կրկին վերադառնալ Հայաստանի քաղաքական կյանք, որտեղից ավելի քան երեք տարի է` նա հեռացել է: Փամբուկյանը ներկայումս բնակվում է Մոսկվայում: Հայաստանի իշխանական վերնախավում Փամբուկյանը ժամանակին տեղ էր զբաղեցրել որպես մի գործարար, որը հաջողեցրել էր Հայաստանի մի շարք ձեռնարկություններ ռուսներին վաճառել: Նրա ամենախոշոր գործարքը “Հայաստանի […]

“Փարվանա”-ն դատարկվում է. Ավանգարդ

Վերջին օրերին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել ոչ միայն Ռ. Հայրապետյանին պատկանող Սեւանի “Հարսնաքար” հյուրւսնոցառեստորանային համալիրում, այլեւ Ս. Ալեքսանյանի սեփականությունը հանդիսացող “Փարվանա” ռեստորանում: Սեւանի “Հարսնաքար” գրեթե ոչ ոք ոտք չի դնում, մի շարք մարզական ընկերություններ հրաժարվել են վաղօրոք այստեղ նախատեսված ամառային հանգստից: “Դատարկության” ալիքը հասել է նաեւ “Փարվանա”, որը միշտ մարդաշատ էր: Վերջին օրերին այստեղ չեն […]

Հոմոսեքսուալության գեները փոխանցվում են սերնդից սերունդ

Իտալացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ հոմոսեքսուալ հակումների համար պատասխանատու գեները կարող են մնալ մի քանի սերունդների փոփոխման ընթացքում: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ այդ գենը ժառանգաբար փոխանցվում է մայրական գծով: Էվոլյուցիայի տեսությունը ցույց է տալիս, որ հոմոսեքսուալությունը չի կարող երկարաժամկետ լինել, քանի որ այն չի նպաստում վերարտադրողական ֆունկցիային: Համենայն դեպս, իտալացի մասնագետներն իրենց […]

Ստամբուլում դաժան ծեծի է ենթարկվել հայազգի առեւտրականը

Ստամբուլի քաղաքապետարանի աշխատակիցների 10 հոգանոց խումբը Ստամբուլի Ֆաթիհի շրջանում մահակներով դաժան ծեծի է ենթարկել հայազգի Նուբար Վեսքեյին` օգտագործելով նաեւ կտրող գործիքներ եւ արցունքաբեր գազ, հաղորդում է “DIHA” լրատվական գործակալությունը: Սննդի շարժական փոքրիկ կետ ունեցող Նուբարին քաղաքապետարանի աշխատակիցները մոտեցել են հենց աշխատավայրում եւ սկսել ծեծել, մինչեւ որ մահակները ջարդվել են, իսկ երբ հարեւանությամբ գտնվող տաղավարների աշխատողները […]

Ավոկադոն մեծացնում է բեղմնավորման հավանականությունը

Ավոկադոյի եւ ձիթապտղի յուղով պատրաստված աղցանների օգտագործումը մեծացնում է կանանց բեղմնավորման հավանականությունը: Նման եզրակացության են եկել Հարվարդի հասարակական առողջապահության դպրոցի գիտնականները: Նրանց կարծիքով` ասպես կոչված միջերկրածովյան դիետայի մեջ ներառված սննդամթերքները  ցուցանիշները բարելավվում են 3 անգամ, գրում է “The Daily Mail”-ը: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ այն յուղերը, որոնք կան ձիթապտղի, ընկույզի, արեւածաղկի սերմերի մեջ, ավելի […]

“Если ты немец, тօ иди в Германия…” Վարդան Պետրոսյանի էքսպրոմտը

Դերասան Վարդան Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը  Հայաստանում ստեղծված հասարակական-քաղաքական մթնոլորտը  բնութագրել է հետեւյալ էքսպրոմտով. “Դանեմարկը արդեն դարձրել են Դանիա, Համլետի հոր վրեժը արդեն դարձել է մանիա, Если ты немец, тօ иди в Германия, Так что братец, давай-давай до свидания…”: Նշենք, որ “Հարսնաքարի” միջադեպից հետո  Ռուբեն Հայրապետյանի /Նեմեց Ռուբո/ դեմ հասարակական բողոքի ալիք սկսվեց: Հասարակական ճնշման […]

Պետական խորհրդանիշները մեզանում խորը հենք չունեն. Արմեն Մազմանյան

“Ես կարծում եմ, որ պետական խորհրդանիշները մեզանում պատմականորեն եւ օբյեկտիվորեն դեռ ֆիքսված չեն, խորը հենք չունեն, լինի դրոշը, զինանշանը, նախագահ ինստիտուտը, վեհափառը, թե Սահմանադրությունը”,- Henaran.am-ին ասել է Երեւանի Թատրոնի եւ Կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը: Նրա համոզմամբ, սրա պատճառներն օբյեկտիվ են:  “Մի ազգ, որը հազար տարի պետականաշինություն չի ունեցել, բայց անգամ տասը դար երազել է, 20 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի