11 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր մամուլի ազատության միջազգային օրն է

1993-ին ՄԱԿ-ի Գլխավոր  ասամբլեան մայիսի 3-ը հռչակել է Մամուլի ազատության միջազգային օր: Տվյալ որոշումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի աշխատանքի արդյունքն էր, որը 1991-ի “աշխարհում մամուլի ազատության ապահովմանը աջակցելու մասին” բանաձեւով հռչակում էր, որ ազատ եւ անկախ մամուլը ցանկացած ժողովրդավարական հասարակության պարտադիր բաղադրիչն է: Մամուլի ազատության միջազգային օրը ամեն տարի հիշեցում է միջազգային հանրությանն այն մասին, որ […]

Խոշոր ավտոպատահար Գորիս-Երեւան ճանապարհին. զոհեր եւ վիրավորներ

Մայիսի 3-ին, ժամը 01.35-ին “1-03” ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Երեւան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում (Հարժիս գյուղի մոտ) տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ եվ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել չորս հրշեջ-փրկարար: Դեռեւս չպարզված համգամանքներում բախվել են “Օպել” մակնիշի s 9387 եւ”Կրազ” մակնիշի 386 ՏՍ 54 պետհամարանիշերով ավտոմեքենաները: Ավտոպատահարի հետեւանքով “Օպել” մակնիշի ավտոմեքենայի […]

Ինքնորոշված տարածք` բուտիկներն ապամոնտաժվեցին /վիդեո/

Մաշտոցի այգու ակտիվիստները հաղորդագրություն են տարածել, որում մասնավորապես ասված է. “Եռամսյա պայքարից հետո մենք չնահանջեցին, ոչ ձմռան ցրտին, ոչ գարնան անձրեւին, ոչ փոթորիկների ժամանակ, ոչ ծեծ ու ջարդի ենթարկվելիս: Այս պայքարը գնալով նոր հարթակ ստեղծեց, որտեղ Հայաստանի համար կարեւորագույն խնդիրներն այսօր դարձել են ակտուալ քննարկման առարկա: Մաշտոցի պուրակը նոր մշակույթ ձեւավորեց, դիտեցինք ֆիլմեր, դաստիարակեցինք ոստիկաններին, […]

Սահմանագծում էլի կրակոցներ են. Հայացք

Ադրբեջանական կողմը երեկ դարձյալ կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղի ուղղությամբ: Բերքաբերի գյուղապետ Սուրեն Խուդավերյանը “Հայացք”-ին տեղեկացրեց, որ թշնամին կրակահերթ է բացել գյուղի վերին թաղամասի վրա: Կրակոցների հետեւանքով, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել: Ընդհանրապես, ըստ գյուղապետի, գյուղի ուղղությամբ կրակոցներ պարբերաբար լինում են: “Հարաբերական խաղաղություն է, չես կարող ասել, թե երկու ժամից հետո ինչ […]

Հրանտ Բագրատյանը կոշիկ չուներ. Առավոտ

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ՀԱԿ-ի քարոզարշավներին մարզերի բնակիչներին խորհուրդ էր տալիս` “երբ Սերժը գա՝ կոշիկի թայը հանեք, շպրտեք վրան”: Բացի այդ, այս օրերին Կոնգրեսի կողմից հնչել են բավականին կոշտ մեղադրաններ՝ ՀՀԿ- հասցեին, որոնց իշխող կուսակցությունը չի արձագանքել: “Առավոտ”-ի հետ  զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, որ իրենք գրանցում են այդ բոլորը եւ նրանց կպատասխանեն հետագայում՝ […]

Հեղինեի ընկերուհիները` մտավորական կոնտիգենտ. Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ ինքնիշխանություն” թերթի տեղեկություններով, երեկ ՕԵԿ գրասենյակում,  ԱԽՔ Արթուր Բաղդասարյանին հերթական անգամ հավատարմության երդում է տվել ՕԵԿ-ական ծանր հրետանի, Բաղդասարյանի զինյալ ընկեր ու գաղափարակից Հեղինե Բիշարանը: “ՕԵԿ-ի մեծություն Բիշարյանը` ի պատիվ կամ ի դեմս, կապ չունի, Արթուր Բաղդասարյանի ՕԵԿ գրասենյակ է հրավիրել որոշ դպրոցներում դեռեւս պահպանված իր մտերիմ  ընկերուհի-մանկավարժներին ու իր շեֆի մոտ “աչոկ” հավաքելով` […]

Գեներալիտետի հետ Խաչատուրովը նշել է 60-ամյակը. Ժողովուրդ

Նախօրեին Երեւանում մեծ շուքով նշվել է ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի ծննդյան 60-ամյակը: Ըստ “Ժողովուրդ”-ի աղբյուրների` խնջույքը, որին մասնակցել ողջ գեներալիտետը, տեղի է ունեցել Մյասնիկյան պողոտայում գտնվող ռեստորաններից մեկում: Իսկ երեկ էլ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Խաչատուրովին ծննդյան օրվա կապակցությամբ պարգեւատրել է “Մեսրոպ Մաշտոց”» շքանշանով: Փաստորեն, հայրենի գեներալիտետը մեծ խրախճանք է իրականացնում մայրաքաղաքում, ՀՀ պաշտպանության […]

Կոտայքում առողջապահության անունը լսում են, վախենում են /վիդեո/

Կոտայքի մարզի բնակիչները բժշկի չեն դիմում, ոչ թե նրա համար, որ բոլորն առողջ են, այլ, ինչպես իրենք են ասում, “առողջապահություն անունը լսում են, վախենում” են: Այսօր Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում Henaran.am-ի թղթակիցը զրուցել է  ՀՀԿ նախագահ, ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանին լսելու եկած բնակիչների հետ եւ փորձել պարզել, թե որ ոլորտներից են ամենից շատ դժգոհում հրազդանցիները: […]

Ակնկալիքներ ունեմ, քանի որ լավ ղեկավար է… Սերժ Սարգսյանի վերջին մարզային հանդիպումները /վիդեո/

                ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 2-ին նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպում է ունեցել Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի ընտրողների հետ: ՀՀԿ նախագահը Սևանում անդրադարձել է Գեղարքունիքի մարզի բնակչությանն առավելապես հուզող Սևանա լճի հետ կապված ծրագրին, ինչպես նաև խոսել աշխատատեղերի ստեղծման, փոքր ու միջին բիզնեսի զարգացման և մի շարք այլ […]

Դաշնակցությունը որպես հին ընկեր կոչ է անում հավատալ եւ քվեարկել իր փոփոխությունների փաթեթին /վիդեո/

Հայ Յեղափոխական դաշանակցությունը այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանրահավաք էր կազմակերպել Ազատության հրապարակում: “Արդարության եւ ազատության հավաք Ազատության հրապարակում”,-ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը, որի խոսքին հաջորդեց Հայաստանի եւ ՀՅԴ օրհներգերը: Իսկ մինչ հանրահավաքը` Դաշնակցության  հին ընկեր Ռուբեն Հախվերդյանի  հոլովակը ցուցադրվեց նույնիսկ մի քանի անգամ: Ըստ Գ. Մանուկյանի քարոզչության 24 օրվա ընթացքում ընտրողները շատ բան տեսան: “Շատ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի