16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Հանրային պաշտպանների թիվը 32-ից կդառա 50

Այսօր կառավարության որոշմամբ արդարադատության նախարարությանը արտաբյուջետային միջոցներից գումար է հատկացվել` հանրային պաշտպանների թիվն ավելացնելու նպատակով: Հանրային պաշպանների թիվը 18-ով կավելանա` 32-ից դառնալով 50:

“Մենք այսօրվա վիճակում ունենք 32 հանրային պաշտպան, որոնք անվճար պաշտպանություն են իրականացնում բացառապես քրեական գործերով”,-լրագրողներին հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նախարարի խոսքով, եկող տարվա բյուջեում այս ավելացումը կարտացոլվի:

Հրայր Թովմասյանը չի բացառել, որ կիրառելով միջազգային պրակտիկան, կառավարությունը գործող օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններով կպարտավորեցնի փաստաբաններին, որոշակի ժամանակահատվածում անվճար օգնություն տրամադրել սոցիալապես անապահով քաղաքացիներին:

Հանրային պաշտպանի աշխատավարձը հավասարեցված է դատախազի աշխատավարձին եւ կազմում է մոտ 250 հազար դրամ: Հրայր Թովմասյանի խոսքով, հանրային պաշտպանների ծանրաբեռնվածությունն այսօր ավելի մեծ է, քան ամենաակտիվ փաստաբանի ծանրաբեռնվածությունն է: Սա , ըստ նախարարի, կարող է ազդել գործերի քննության որակի վրա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ