28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

“Պալաչը” չի տա

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը Աբովյանի “Կինգ դելյուքս” ֆուտբոլային ակումբը  հայտարարել է լուծարման մասին: Ինչքան էլ հետաքրքիր է, լուրը թողարկելուց հետո ստացանք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումը: Ըստ այդմ,   օգոստոսի 30-ին տեղի ունեցած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստում որոշվել է “Կինգ դելյուքս”-“Իմպուլս-2” խաղի նախախաղային խորհրդակցությանը “Կինգ դելյուքս” թիմի ներկայացուցչի չմասնակցելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 18-րդ կետի համաձայն` “Կինգ դելյուքս” ֆուտբոլային ակումբին տուգանել 10000 դրամ:

“Կինգ դելյուքս” թիմի մասնակցությունը Առաջին խմբի առաջնությանը դադարեցնելու (համաձայն իրենց դիմումի) համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնագրքի 15-րդ հոդվածի 38-րդ կետի համաձայն` “Կինգ դելյուքս” թիմին հանել առաջնությունից, “Կինգ դելյուքս” ակումբին տուգանել 50000 դրամ:

Մրցումների անցկացման Կանոնակարգի 19-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն “Կինգ դելյուքս” թիմին առաջնությունում մնացած բոլոր խաղերում գրանցել տեխնիկական պարտություն 0-3 հաշվով:

 Henaran.am-ը փորձեց պարզաբանումներ ստանալ նշված տեղեկության վերաբերյալ: “Կինգ դելյուքս”-ի սեփականատեր Արթուր Հարությունյանն ասաց, որ  տեղյակ չէ նման որոշման մասին: “Մենք ժամանակին տեղեկացրել ենք համապատասխան գրություններով, ինչպես կարգն է: Կարծում եմ տուգանք վճարելու պատճառ չպիտի ունենանք ու կբողոքարկենք այդ որոշումը”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ