21 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Հին ընկերները կստիպեն իշխանությանը. Չորրորդ ինքնիշխանություն

Ըստ “Չորրորդ ինքնիշխանություն” թերթի, երեկ, օրվա երկրորդ կեսին, երբ Կապանի դաշնակցական քաղաքապետի թեկնածու Արթուր Աթայանը արդեն ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել, դաշնակցական ընկերները Երեւանում հրատապ ժողով էին հրավիրել:

Թերթի տեղեկություններով` ՀՅԴ Գերագույն մարմինը ժողովի ընթացքում խիստ բացասական գնահատականներ է հնչեցրել վերջին շրջանում իշխանությունների կողմից որդեգրած կոշտ ու անպատասխանատու քաղաքականության վերաբերյալ:

Ինչպես նաեւ նոր տակտիկա են որդեգրել` իշխանությունների դեմ պայքարելու ու նաեւ սեփական ինքնապաշտպանության հարցը ապահովելու առումով, ինչն ըստ նրանց գուցեեւ հաջողությամբ պսակվի:

Նախնական տարբերակի համաձայն հին ընկերները որոշել են հերթական կամավորների խումբը ստեղծել, ուր ներկայացված կլինեն նաեւ սփյուռքի մեր հայրենակիցները` հատկապես դաշնակցական թեւից, որոնք իրենց անկաշառ ու օբյեկտիվ վերաբերմունքով կստիպեն իշխանությանը գնալ արդար ընտրությունների ճանապարհով:

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ