13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Խոշտանգված հարսի դատը` հաջորդ հինգշաբթի

Այսօր,  օգոստոսի 30-ին  Արարատի եւ Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց  սկեսրոջ կողմից խոշտանգված Մարիամ Գեւորգյանի դատական նիստը:

Հիշեցնենք, որ ըստ հարսի, Հայկանուշ Միքայելյանն իրեն “պատառաքաղով ծակծկել է, տաք արդուկով այրել է  կրծքերն ու ներքին օրգանները”:

Henaran.am-ի հետ զրույցում տուժածի փաստաբան Նոնա Գալստյանն ասաց, որ գործը դեռեւս դատաքննության փուլում է: Դատական նիստերն ընթանում են դռնփակ, սակայն դռնբաց նիստերը նախադրյալներ կստեղծեն, որպեսզի քննությունը ավելի արդար ընթանա: Ինչպես միշտ, այս անգամ էլ Մարիամի հարազատները դատարանի առաջ աջակցության հավաք էին կազմակերպել:

Ակցիա են անում նաեւ մյուս կողմի ներկայացուցիչները: “Չեմ կարող ասել, թե այդ ակցիանները կօգնեն կամ կվնասեն դատաքննությանը, պարզապես զորակցության նշան է”,-ասաց փաստաբանը: Հաջորդը նիստը եկող հինգշաբթի է` սեպտեմբերի 6-ին, ժամը 14-ին:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ