Հայաստանի Ամերիկյան համալսարանը միջոցառումից մեկ օր առաջ հրաժարվել է տարածք տրամադրել Թեղուտի պաշտպաններին
“Ինչպես նախապես հայտարարված էր «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը» մայիսի 26-ին` այս շաբաթ օրը, նախատեսում էր Հայաստանի ամերիկյան համալսարանում կազմակերպել “Թեղուտ. հա՞նք, թե՞ կյանք” խորագրով ուսանողական ֆորում, որի նպատակն էր հանրությանը ներկայացնել Թեղուտի հանքարդյունաբերական աղետաբեր ծրագիրը: Նախաձեռնությունը համալսարանի ուսանողական խորհրդի միջոցով նախապես պայմանավորվածություն էր ձեռք բերել “Մանուգյան” դահլիճում անվճար նշված միջոցառումն իրականացնելու համար: Ղեկավարությունը, միջոցառումից երկու […]



































