02 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Պատգամավորը մա՞րդ է ծեծել. տուժածներ կան

Henaran.am-ի  տեղեկություններով, կիրակի,  կեսգիշերին ծեծկռտուք է տեղի ունեցել Արթիկ քաղաքում, որին մասնակցել է նաեւ  ԲՀԿ ական պատգամավոր Մուշեղ Պետոյանը: Կան տուժածներ, հիվանդանոց է տեղափոխվել  նաեւ  Պետոյանի հորաքրոջ որդին: Մեր աղբյուրների հավաստմամբ, վերջինս  հանցագործ աշխարհում հայտնի  է Քրոտ մականունով:

Ըստ շրջանառվող լուրերի Պետոյանը անձամբ է փորձել պատժել հակառակորդներին: Կան ձերբակալվածներ, անգամ Արթիկում խոսում են, որ պատգամավորը  նույնպես կանչվել է հարցաքննության:

Մուշեղ Պետոյանը Henaran.am-ի հետ զրույցում հերքեց, որ նման բարեկամ ունի, եւ ընդհանրապես չի կանչվել հարցաքննության: “Ես գիտեմ, որտեղից են նման լուրերը տարածվում: Ցանկացած բան հիմա իմ անվան հեը են կապելու, ես նման բարեկամ, հարազատ չունեմ: Իսկ եթե մեր թաղի տղերքը վիճում են հարեւան թաղի հետ, ապա դա չի նշանակում, որ ես կապ ունեմ”,-ասաց Պետոյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ