11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Դալլաքյանին գործ կտան. Ժամանակ

Սերժ Սարգսյանը  ՀՀԿ նորաթուխ անդամ, նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին շուտով նախագահականում ինչ-որ պաշտոնի կնշանակի, ինչը նրան հնարավորություն կտա Ազգային ժողովում զուգահեռաբար լինել նախագահի ներկայացուցիչը: Այդ մասին գրում է  “Ժամանակ” օրաթերթը:

Նախագահի մամլո ծառայությունից խոստացան մեկնաբանել Վ. Դալլաքյանի նշանակման լուրը, բայց հետո այլեւս չպատասխանեցին հեռախոսազանգերին: Այժմ այդ պաշտոնը զբաղեցնում է Գառնիկ Իսագուլյանը, ով մտերիմ հարաբերություններ ունի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

“Իր այս նշանակմամբ նախագահը լուծում է երկու խնդիր՝ նախ ցանկանում է տեղավորել Վ. Դալլաքյանին, հետո՝ հեռացնել Գ. Իսագուլյանին: Մեր տեղեկություններով, Ս.Սարգսյանը չի վստահում Գ. Իսագուլյանին եւ նրա հետ հանդիպումները հիմնականում մերժում է”,- եզրակացնում է թերթը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ