Օրհնության կարգ կրթության մշակների համար /վիդեո/
Գիտելիքի օրվա նախօրեին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ կրթության մշակների օրհնության կարգ: Սա արդեն երրորդ տարին է, որ անց է կացվում:
Ն.Ս.O.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի խոսքով, տարիներ ի վեր կրթության մշակները կրթության եւ գիտության նախարարի գլխավորությամբ եւ առաջնորդությամբ գալիս են Սուրբ Էջմիածին` “իրենց ուխտը վերանորոգելու մեր հայ դպրության հիշատակի առջեւ եւ համատեղ աղոթքով հայցելու աստվածային սուրբ հոգու շնորհները, որպեսզի, զորացած տիրոջ օրհնությամբ, իրենց պատասխանատու առաքելությունն իրականացնեն կրթական օջախներից ներս ` դաստիարակելով արժանավոր զավակներ ազգի եւ հայրենիքի եւ մեր սուրբ եկեղեցու համար”:
“Առանց Առաքելական եկեղեցու հետ համագործակցության չկա ազգային դպրոց: Երբ կար եկեղեցին, այդ ժամանակ դեռ չկար կրթության եւ գիտության նախարարությունը, եւ հենց եկեղեցին էր իր վրա ստանձնել կրթության պատվաբեր առաքելությունը”,-ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Մանրամասները տեսանյութում: