20 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Բարձրաստիճան պաշտոնյան սիրուհու հետ ուզուրպացրել էր սաունան

Լրագրող Մհեր Ղալեչյանի գրառումը ներկայացնում ենք առանց խմբագրման ու մեկնաբանության.

Երեկ ընկերներիցս մեկը մի արտառոց բան պատմեց, որը երեւի միայն Հայաստանում կարող է լինել:

Ուրեմն, ընտանիքով երեք օրով գնացել են Դիլիջանի Ռեզորթ հյուրանոց: Գումարը նախօրոք վճարել են, օրը մոտ 100 եվրո: Դրա մեջ մտել է օրը երեք անգամ սնունդ, լողավազան, սաունա, խաղեր, մաղեր եւ այլն:

Եվ ահա հենց առաջին օրը մեր ընկերը գնում է լողավազան, թույլ չեն տալիս ներս մտնել, ասում են փակ է: Այն հարցին, թե ինչու է փակ, որովհետեւ այդ ժամերին լողավազանը պետք է բաց լինի, հյուրանոցի ներկայացուցիչը պատասխանում է, թե գիտե՞ք, լողավազան ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյա է եկել իր սիրուհու հետ, եւ կարգադրել է փակել եւ լողավազանը, եւ սաունան:

Էս մեր ընկերը հեգնանքով հարցնում է, թե սա ի՞նչ է նշանակում, իսկ եթե այդ պաշտոնյան սիրուհու հետ հյուրանոցի ռեստորան գնա ու կարգադրի փակել ռեստորանը, այդ դեպքում մնացածները սովա՞ծ պետք է մնան, հյուրանոցի ներկայացուցիչը ապշեցուցիչ պատասխան է տվել, թե նման դեպքերում դրսում են հաց տալիս: Այսինքն, նման բան եղել է նախկինում այդտեղ:

Ի դեպ, մեր ընկերոջ խոսքով, նրանք այդ երեք օրվա մեջ այդպես էլ չեն կարողացել լողավազան գնալ: Չնայած դա գնի մեջ մտած է եղել:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ