14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Գրքի գողը գող չի՞

ՀՀ ազգային եւ Երեւանի պետական համալսարանի գրադարաններից գողությունների գործով սեպտեմբերի 3-ի դատական նիստը հետաձգվեց մինչեւ սեպտեմբերի 10-ը: Այդ ընթացքում ամբաստանյալ Դավիթ Ղամբարյանը կհրավիրի նոր պաշտպան՝ իր շահերը պաշտպանելու համար:

Ամբաստանյալի պաշտպան Տիգրան Սաֆարյանը գրությամբ դիմել էր դատարանին, խնդրելով իրեն ազատել պաշտպանի լիազորություններից: Փաստաբանը տեղեկացրել էր, որ ինքն ուսման նպատակով մեկնում է արտասահման, ուստի իր պաշտպանյալի հետ փոխհամաձայնությամբ պետք է դադարեցնի Դավիթ Ղամբարյանի շահերի պաշտպանությունը:

Սեպտեմբերի 3-ին նախատեսված էր հարցաքննել գլխավոր ամբաստանյալ, Վրաստանի քաղաքացի Վաժա Ազարիաշվիլուն: Այս մասին տեղեկացնում է “ՓԱՍՏԻՆՖՈ”-ն եւ հիշեցնում, որ ըստ մեղադրական եզրակացության, Վ. Ազարիաշվիլին “Հայաստանի ազգային գրադարան” ՊՈԱԿ-ի Երեւանի Տերյան փողոցի 72 հասցեում գտնվող շենքի գրապահոց ապօրինի մուտք գործելով առանձնապես խոշոր չափերով գրքերի գողություն կատարելու վերաբերյալ 2010թ-ի հուլիսին նախնական համաձայնության է եկել այդ շենքի պահպանությունն իրականացնող ՀՀ Ոստիկանության ՊՊԳՎ ՀՁՊ գնդի ոստիկան Երվանդ Ղամբարյանի եւ ազգությամբ ուկրաինացի ոմն Վլադ Տրուբիցինի հետ:

 

Երվանդ Ղամբարյանը, Վաժա Ազարիաշվիլին եւ Վլադ Տրուբիցինը 2010թ.-ի հուլիսից մինչեւ 2011թ-ի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում պարբերաբար ապօրինի մուտք են գործել “Հայաստանի ազգային գրադարան” ՊՈԱԿ-ի գրապահոց եւ այնտեղից գողացել` գաղտնի հափշտակել են առանձնապես խոշոր չափերի հասնող, ընդհանուր 7.500.000 ՀՀ դրամ արժողության, 1800-1900-ական թվականների հրատարակության, մատենագիտական նշանակություն ունեցող 150 միավոր ռուսերեն տարբեր գրքեր:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ