Հանրապետական երիտասարդները ժողովրդավարացան
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը (ԵԿ) Սեւանում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան ներկայացչության եւ Էդուարդո Ֆրայ հիմնադրամի հետ համատեղ իրականացրել է “Ներկուսակցական ժողովրդավարություն” թեմայով երկօրյա դասընթացներ:
Ծրագրին մասնակցեցին ՀՀԿ ԵԿ-ի ավելի քան 20 անդամներ։ Դասընթացների շրջանակներում քննարկվեցին բազմաթիվ հարցեր, մասնակիցները հնարավորություն ունենացան լսելու օտարազգի մասնագետների դասախոսություններ ներկուսակցական ժողովրդավարության, ինչպես նաեւ՝ հանրային խոսքի եւ որոշումների կայացման վերաբերյալ: Դասընթացների աշխատանքային լեզուն անգլերենն էր:
Մասնակիցներին ողջունեց ՀՀԿ ԵԿ ղեկավար Կարեն Ավագյանը, ով շնորհակալություն հայտնեց Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչությանն ու Էդուարդո Ֆրայ հիմնադրամին՝ դասընթացն իրականացնելու համար:
Դասընթացի մասնակիցները հնարավորություն ունեցան հանդիպելու Հայաստանում Եվրամիության խորհրդատու Էդուարդո Լորենցոյին եւ նրա հետ քննարկելու ԵԺԿ-ի հետ համագործակցության բազմաթիվ հարցեր։ Հանդիպումներ եղան նաեւ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի տարածաշրջանային ղեկավար Ջանան Աթիլգանի հետ։ Վերջինիս հետ քննարկվեցին ՀՀԿ ԵԿ-ի եւ Կոնրադ Ադենաուեր հիմնադամի հետագա ծրագրերը:
Հիշեցնենք, որ ՀՀԿ ԵԿ-ն շուրջ 5 տարի ակտիվորեն համագործակցում է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության հետ: Համագործակցության արդյունքում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Հայաստանի սահմաններից դուրս:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն